пятница, 14 июня 2013 г.

ՄԽԻԹԱՐԱՆՔ ԱՄԵՆԵՑՈՒՆ

Իր մարմնական չափերը համեմատելով մոլորակի, արևի կամ գալակտիկայի չափերի հետ՝ մարդ ակամա զարհուրում և ահ է զգում, իրեն համարելով համարյա գոյություն չունեցող ոչնչություն: Բայց կա մի բան, որը մարդուն համարժեք է դարձնում մոլորակի, արևի և գալակտիկայի հետ: Դա կյանքն է: Կյանքի ու հավերժի մեջ մեծ ու փոքր չկա, և անգամ անհեթեթ է որևէ համեմատություն կատարելը:
Մեկ մարդու կյանք կործանելը և մի ամբողջ գալակտիկա կործանելը, որի մեջ կարող են լինել անհաշիվ քանակությամբ այլ մարդիկ ու էակներ, հավասարարժեք են իրար, քանի որ մարդն էլ իր ներսի մանրագույն մասնիկների ու էակների համար է ահռելի չափերով գալակտիկա:

Комментариев нет:

Отправить комментарий