пятница, 16 марта 2012 г.

Հոսե՞լ, թե չհոսել՝ այս է խնդիրը


Ջրերը հոսում են հողն ի վար,
Ծառերը հոսում են լույսն ի վեր:
Եթե չհոսեն՝ մահ է:

Մարդը և՛ ջուր է, և՛ ծառ,
Հոսում է և՛ վար, և՛ վեր:
Չհոսի՝ անմահ է:

3 комментария:

  1. Բա խեղճ մարդը ինչպե՞ս անի որ չհոսի...
    Երբ աշխարհը պտտվում է խենթ քրքիջով,
    Երբ խարխուլ է ու դղրդուն հողը խռով,
    Երբ արևը մեկ փախչում է մեկ` հայտնվում,
    Երբ օվկիանն է, մարդուց հոգնած, կյանքեր տանում,
    Երբ ամեն բան մարդու շուրջը փոփոխվում է ու տատանվում,
    Քար էլ դառնա, որ չհոսի`
    Գնդակի պես կթռվռա...
    Մնում է որ սրտի, մտքի բեռը թափի` թեթևանա,անեանա..
    Գուցե այդպե՞ս պետք է վարվի, որ չհոսի:
    Ո՞վ իմանա...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալություն հետաքրքիր ու ինքնատիպ արձագանքի համար:
      Իսկապես որ՝ ո՞վ իմանա...

      Удалить
  2. Մարդը և՛ ջուր է, և՛ ծառ,
    Հոսում է և՛ վար, և՛ վեր:
    Չհոսի՝ կտարրալուծվի:

    Լավն էր շատ: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить