вторник, 27 марта 2012 г.

Կիմ Մայքլզ - Հիսուսի պատասխանը Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցի առնչությամբ


12 մարտի, 2010 թ.

Հարց – 2010 թ-ի մարտ ամսին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հանձնաժողովը քվեարկության դրեց Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 1-1,5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու հարցը: Մեկ շաբաթ անց շվեդական Պառլամենտը նույն քայլին դիմեց: Ներկայիս Թուրքիան անփոփոխ կերպով ժխտում է, որ դա ցեղասպանություն է եղել, թեև ընդունում է, որ չարագործություններ եղել են: Թուրքիան փորձեց ճնշում գործադրել ամերիկյան Կոնգրեսի և շվեդական Պառլամենտի վրա, որպեսզի այդ իրադարձությունները Ցեղասպանություն չճանաչվեն և հիմա էլ ԱՄՆ-ից ու Շվեդիայից հետ է կանչել իր դեսպաններին, ըստ երևույթին՝ որպես պատասխան վրեժխնդրության քայլ: Կուզենայի իմանալ՝ Հիսուս որևէ մեկնաբանություն կտա՞ այս հարցի վերաբերյալ:

Պատասխան – Ես իրոք որոշ մեկնաբանություններ կտամ, բայց թույլ տվեք նախ սկսել հարցի բուն էությունից՝ «Ինչու՞ է Թուրքիայի ժամանակակից պետությունը դեմ այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն»:
Թուրքիան չի վիճարկում, որ մեծ քանակությամբ քրիստոնյա հայեր են սպանվել (թեև վիճարկում է այն թվերը, որ բերվում են մնացած երկրների մեծ մասից): Թուրքիան նաև չի վիճարկում, որ այդ սպանությունները կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում, որն իր գոյությունն ավարտել է 1922 թվականին: Այդ կայսրության կենտրոնում հիմա Թուրքիան է, և հանրահայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը (պաշտոնապես հռչակվել է 1923-ին) Օսմանյան կայսրության իրավահաջորդն է:
Հարցի էությունն այս է. «Արդյո՞ք հիմա՝ 2010 թ-ին, ժամանակակից Թուրքիայի պետությունը դեռևս շարունակում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինել, թե՞ այնպիսի ժամանակակից պետություն է դարձել, որ արժանի է մտնելու Եվրոմիության կազմի մեջ: Ինչպե՞ս է այսօրվա Թուրքիան դիտում ինքն իրեն, ինչպիսի՞ն է նրա ազգային դիրքորոշումը»:
Եթե ժամանակակից Թուրքիան իր գիտակցությամբ գերազանցել է Օսմանյան կայսրությանը, ապա ինչու՞ է ամեն կերպ ընդդիմանում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելուն: Եթե ժամանակակից Թուրքիան այլևս իրեն չի նույնացնում Օսմանյան կայսրության հետ, ապա ի՞նչ տարբերություն նրա համար, թե ինչ ցեղասպանություն է տեղի ունեցել մի կայսրությունում, որն արդեն պատկանում է մեռած ու հեռավոր անցյալին: Այս հարցն անտեղի կհնչեր, եթե Թուրքիան գերազանցած լիներ իր անցյալի գիտակցությունը:
Ուստի հարցը իրականում հետևյալն է. «Թուրքիան գերազանցե՞լ է իր անցյալի գիտակցությունը, թե՞ դեռևս կառչած է մնում իր հզորության ու գերազանցության զգացողությանը, որը երկար հարյուրամյակների ընթացքում ունեցել է Օսմանյան կայսրությունը:
Որևէ մեկը լրջորեն չէր մեղադրի ժամանակակից Թուրքիային ցեղասպանության համար ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք լրջորեն չի մեղադրում ժամանակակից Գերմանիային հոլոքոստի համար: Սակայն բանն այն է, որ ժամանակակից Գերմանիան անհամեմատ ավելի մեծ չափով է գերազանցել իր ազգայնամոլական անցյալի գիտակցությունը, քան ժամանակակից Թուրքիան՝ իր օսմանյան անցյալի գիտակցությունը:
Հասկանում եմ, շատ մարդիկ կուզենային, որ գերմանական ազգը հավերժ իրեն մեղավոր զգա ազգայնամոլական Գերմանիայում տեղի ունեցածի համար: Բայց ինչպես նախկինում բացատրել եմ, մենք՝ Համբարձյալ Դասերս, որևէ ցանկություն չունենք անհատներին կամ որևէ ազգի տեսնել անցյալի մեջ լռված: Մենք կամենում ենք, որ Երկրի ամբողջ կյանքը գերազանցի իր անցյալը, և դա ի՞նչ է նշանակում. հոլոքոստը տեղի է ունեցել այն պատճառով, որ գերմանական ազգն այն ժամանակ գտնվում էր իր գիտակցության որոշակի վիճակում: Հենց դա էր հոլոքոստի պատճառը, այլ ոչ թե այն երկիրը, որտեղ այդ դեպքերը տեղի են ունեցել, և ոչ էլ նույնիսկ այն առանձին մարդիկ, որոնք իրենց մասնակցությունն էին ունեցել  այնժամանակվա զանգվածային գիտակցության ձևավորման գործում:
Բանն այն է, որ հենց որ իրադարձությունն ավարտվում է, կարևոր հարց է ծագում. որքանո՞վ են առանձին մարդիկ և տվյալ ազգի կամ խմբի հոգեկան կերտվածքը հակված գերազանցելու այն գիտակցությունը, որը հանգեցրել է այդ իրադարձությանը: Մինչև այժմ էլ կան մարդիկ, որոնք մարմնավորվել էին ազգայնամոլական Գերմանիայում և դեռ չեն գերազանցել իրենց այնժամանակվա գիտակցությունը: Սակայն նրանց մեծ մասն այլևս չի մարմնավորվում Գերմանիայում (մարմնավորվում են Իսրայելում, ինչը տիեզերական արդարության դրսևորում է): Այսպիսով, ցանկացած չեզոք դիտորդի համար պարզ է, որ գերմանական ազգը նշանակալիորեն գերազանցել է այն գիտակցությունը, որը ազգայնամոլություն ու հոլոքոստ է ծնել, թեև, անշուշտ, ավելի մեծ ամոքիչ աշխատանքն առավել կառուցողական կլիներ ինչպես Գերմանիայի, այնպես էլ եվրոպական միության համար:
Սակայն նույնքան էլ պարզ է, որ ժամանակակից Թուրքիան բավարար չափով չի գերազանցել իր օսմանյան անցյալի գիտակցությունը:  Եթե գերազանցեր, ապա հայերի ջարդը ցեղասպանություն ճանաչելը կդադարեր որևէ նշանակություն ունենալ ժամանակակից թուրքերի համար: Նաև նրանց պետությունն իրենց դեսպաններին հետ կանչելու տհաս որոշումներ չէր կայացնի, երբ մյուս ազգերը չենթարկվեին Թուրքիայի ճնշմանը և չգնային զիջումների:
Եթե գերազանցեին անցյալի գիտակցությունը, ապա Թուրքիան պարզապես կճանաչեր ցեղասպանությունը և առաջ կընթանար: Դա տեղի չունեցավ այն պատճառով, որ ներկայիս Թուրքիայում  դեռևս մարմնավորվում են շատ մարդիկ, որոնք Օսմանյան կայսրության ժամանակներում առաջնորդների դեր էին կատարում: Նրանք դեռևս իրենցից չեն թոթափել հզոր և կարևոր պետության առաջնորդներ լինելու ցանկությունը և դեռևս փորձում են նպաստել իրենց երազանքի իրականացմանը՝ ժամանակակից Թուրքիա պետությունը պահելով պատանդի վիճակում: Իհարկե, Թուրքիայում շատերը կան, որոնք ուզում են, որ իրենց երկիրը կարևոր դեր խաղա միջազգային թատերաբեմում, ուստիև չեն կարողանում ընկալել Թուրքիայի նոր կերպարը՝ որպես միջազգային համակեցության հավասար անդամ:
Սա հիշեցնում է իմ սեփական աշակերտներին, որոնք իմ հեռանալուց հետո պայքարում էին մյուսների մեջ գլխավոր ճանաչվելու համար: Գերազանցության այդ երեխայական խաղը՝ անկյալ էակների կռիվը, շարունակվել է այնքան երկար, որ զարմանալի է, երբ երևէ մեկը դեռևս կարող է համարել, թե արժե դրա համար սպանել կամ մեռնել: Բայց հենց այդ խաղի հետևում կանգնած գերազանցության գիտակցությունն է, որ հող է նախապատրաստում ցանկացած ցեղասպանության համար: Քանզի նման գիտակցությունը պատրաստ է լինում իր գերազանցության երազանքին հասնելու ճանապարհին դիմել համարյա ամեն մի միջոցի, այդ թվում նաև՝ կոտորել մարդկանց մեծ խմբերի, որոնք, թվում է, վտանգում են իրենց երազանքի  իրականացումը:
Այդ առումով պետք է նշել, որ Թուրքիայի գլխավոր առարկությունն այն է, որ, համաձայն միջազգային իրավունքի, նախքան ցեղասպանություն ճանաչվելը՝ իրադարձությունը պետք է բավարարի երկու պահանջի: Առաջինն այն պետք է լինի, որ տեղի են ունեցել զանգվածային սպանություններ, և երկրորդ՝ որ առկա են որոշակի խմբի պատկանող մարդկանց ոչնչացնելու կանխամտածված դիտավորության ապացույցներ: Իսկ քանի որ Օսմանյան կայսրության առաջնորդների նման դիտավորություն ունենալու ապացույցները բացակայում են (քանի որ նրանք ոչնչացրել են իրենց այդ մտադրությունների ապացույցները), ապա Թուրքիան պնդում է, որ այդ իրադրարձությունը ցեղասպանություն չի եղել:
Իմ հաջորդ մեկնաբանությունն այն է, որ ցեղասպանության ընդունված սահմանումը բնորոշ է օրինաստեղծների այնպիսի գիտակցությանը, որը ես դատափետում էի՝ ասելով, որ նրանք թաքցնում են Գիտելիքի Բանալին: Գիտելիքի Բանալին Քրիստոսի զանազանումն է, որով միշտ հնարավոր է իմանալ, թե ինչն է իրական և ինչը՝ անիրական: Օրինաստեղծները ներկայացնում են անկյալ գիտակցություն, որը Քրիստոսին թույլ չի տալիս մուտք գործել աշխարհ, որպեսզի որևէ միջոց չլինի որոշելու, թե ինչն է իրական և ինչը՝ ոչ: Նրանք գիտեն, որ քանի որ Երկրի մյուս բոլոր մարդկանցից խելոք են, ապա վեճում միշտ կհաղթեն կամ, ծայրահեղ դեպքում, այն չեն շարունակի մինչև վերջ:
Դրանից զատ, ես պետք է նշեմ նաև, որ ցեղասպանության ներկայիս սահմանումն արհեստական է և չափազանց նեղ: Այն պետք է վերաբերվի ո՛չ միայն այն մարդկանց խմբերին, որոնք առանձնանում են ըստ արտաքին առանձնահատկությունների, ինչպիսիք են՝ ռասայական, էթնիկական պատկանելիությունը կամ կրոնը: Իոսիֆ Ստալինը 21 միլիոն ռուսաստանցիների ցեղասպանություն է իրականացրել: նրանք չէին պատկանում որևէ առանձին էթնիկական, կրոնական, ռասայական կամ տնտեսավարական խմբի: Դաժան փաստ է՝ Ստալինը սպանում էր յուրաքանչյուրին, ով այս կամ այն չափով խոչընդոտում էր իր իշխանությունը: Այդպիսով, Ստալինը ցեղասպանություն իրականացրեց բոլորի նկատմամբ, ովքեր ստեղծագործական կարողություն ունեին կամ հարգում էին հիմնարար սկզբունքները, այսինքն՝ հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք ունակ են պետականություն կառուցել: Եվ հենց այդ պատճառով էր, որ Խորհրդային Միությունն անկենսունակ գտնվեց, և նույն պատճառով է, որ ժամանակակից Ռուսաստանն ամեն կերպ ջանում է վեր բարձրանալ իր ոչ կառուցողական անցյալից (ևս մի երկրի օրինակ, որը բավարար չափով չի գերազանցել իր անցյալի գիտակցությունը):
Ես նաև կուզենայի հիշատակել, որ կա սովորաբար չընդունվող մի պատճառ, որը նույնպես դուրս է մնացել Ցեղասպանության ներկայիս սահմանումից: Մարդիկ կան, որոնք չեն ուզում, որ իրադարձությունները չափազանց հեշտ ճանաչվեն որպես ցեղասպանություն: Պատճառն այն է, որ եթե համաշխարհային շատ իրադարձություններ ցեղասպանություն ճանաչվեն, ինչպես որ պետք է լինի, ապա, ինչպես կարծում են այդ մարդիկ, իրենց «սիրելի» իրադարձությունը՝ հոլոքոստը, կզրկվի ցնցող ազդեցությամբ ուշադրության կիզակետում լինելու մենաշնորհից: Աշխարհում այսօր կան մարդիկ, որոնք ուզում են այնպիսի պայմաններ ստեղծել, որ հրեաների հոլոքոստը մշտապես մնա միակ ամենաահավոր չարագործությունը, որը երբևէ գործվել է մարդկանց որոշակի խմբի նկատմամբ: Ինչպես մենք պարզեցինք Իսրայելում, դրանք հենց այն մարդիկ են, որոնք տառապում են մյուսներից ավելի բարձր լինելու ցանկությամբ համակված գիտակցությամբ:
Գիտեմ, որ պարադոքս կթվա, բայց հենց այն մարդիկ, որոնք հոլոքոստ կազմակերպեցին, այժմ ուզում են, որ այն մնա ամենասահմռկեցուցիչ չարագործությունը: Բայց այն մարդիկ, ովքեր սկսել են տեսնել դուլիստական գիտակցության պարադոքսային բնույթը, կարող են նշմարել նաև այն գործի գցող մեխանիզմը: Գոյություն ունի անկյալ գիտակցության տարր, որը ձգտում է մյուսների նկատմամբ իշխանություն ունենալ և ցանկանում է, որ այդ իշխանությունը ճանաչված լինի ամենաբարձր աստիճանով: Նրանք, ովքեր իրականացրին հոլոքոստը, իշխանության վիթխարի զգացողություն ունեցան, երբ կարողացան նման իրադարձություն կազմակերպել: Եվ էլի ուզում են շարունակել այդ իշխանությամբ հիանալը, քանի դեռ Երկրի վրա են. իսկ դա այնքան էլ երկար չի տևի:
Եվ այսպես, Թուրքիային իմ խորհուրդը հետևյալն է (որին, հավանաբար, մուսուլմանական այդ տարածաշրջանում ոչ ոք ականջ չի դնի). պարզապես դադարեցրե՛ք վիճաբանական քննարկումները և միջազգային հանրությանը թույլ տվեք անել այն, ինչ ուզում է անել: Դրա փոխարեն կենտրոնացեք բավականին էական նշանակություն ունեցող անցման վրա՝ գիտակցության մեջ և կազմակերպական գործերում, որոնք Թուրքիային անհրաժեշտ են, որպեսզի մտնի Եվրոմիության մեջ և դառնա միջազգային հանրության հավասար անդամ: Որքան շատ ցուցադրեք անցյալի գիտակցությունից վեր կանգնելու ձեր պատրաստակամությունը, այնքան ավելի անհարկի կդառնա այն, ինչ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ժամանակներում, կամ այն, ինչն այսօր նման բնորոշում է ստանում:
Պատրաստ եղեք վերածնվելու: Անշուշտ, վերածնվելուց առաջ հարկ կլինի թույլ տալ, որ մեռնի հին ինքնորոշումը: Եվ, հնարավոր է, հենց դա է այն, ինչին իրականում դիմադրում եք:
Պարզապես մեռցրե՛ք նախկին Թուրքիան...

Թարգմանություն ռուսերենից, ռուսերեն տարբերակն՝ այստեղ

1 комментарий: