(նմուշ փարավոնների Ամառնայում
գտնված սեպագիր արխիվից)
«Նիբմուարիին՝ Մըսրա արքային և իմ
եղբորն ասե՛ք. Թուշարատան՝ Միտանիի արքան և քո եղբայրն այսպես է խոսում.
Իմ գործերը լավ են գնում: Ողջույններս եմ հղում
իմ քույր Գելու Հեղբային, քո տանը, քո կանանց, քո որդիներին, քո արքունիքին ու
հպատակներին, քո զինյալներին, ձիերին ու մարտակառքերին և ամբողջ քո երկրին՝
սրտագին ողջույններս:
Երբ ես գահ բարձրացա, դեռ շատ
փոքր էի, և Թուհին չար գործ կատարեց իմ երկրում՝ սպանելով իր տիրոջը: Եվ նա թույլ
չէր տալիս, որ ես բարեկամություն անեմ նրա հետ, ում բարձր եմ գնահատում: Ուստիև
ես, չհանդուրժելով իմ երկրում կատարված չարագործությունը, այլևս չհապաղեցի և
մահապատժի ենթարկեցի իմ եղբայր Արտաշումարային սպանողին: Քանի որ դու իմ հոր հետ
լավ ես եղել, ապա ես սուրհանդակ եմ ուղարկում, որպեսզի քեզ հայտնեն այս ամենը, և
դու ուրախանաս: Իմ հայրը քեզ իր բարեկամն էր համարում, և դու էլ, հավանաբար, իրեն
էիր շատ սիրում: Եվ հենց այդ սերը հաշվի առնելով էր, որ իմ հայրը քեզ կնության
տվեց իմ քրոջը: Եվ ո՞վ կար իմ հորն ավելի մոտ, քան դու: Եվ ահա ես քեզ ավելի մեծ
նվեր եմ մատուցում, քան իմ եղբայրը՝ հաթերի երկիրը: Երբ թշնամիները խուժեցին իմ
երկիրը, Տեր Շեղբան [Տեր Շիվա –> Թեյշեբա –> Թեշուբ –> Շիվինի?
– Սյունիք-ում ունենք Շվանիձոր գյուղ, Քաջարանի հինավուրց
անունը՝ Շեբադին - Շեբարանց] իմ ձեռքը
հանձնեց նրանց, և ես բոլորին ոչնչացրի. չեղավ նրանցից մեկը, որ տուն վերադառնար: Հաթերից
խլած իմ ռազմավարից ուղարկում եմ քեզ մի մարտակառք, երկու ձի, մի տղա և մի աղջիկ:
Նաև իմ եղբորը նվեր եմ ուղարկում հինգ մարտակառք և հինգ լծասարք: Իսկ քրոջս՝ Գելու
Հեղբային նվեր եմ ուղարկում մի զույգ ոսկե ապարանջան, մի զույգ ոսկե ականջօղ, ոսկե
մի զարդատուփ և քարակերտ մի անոթ՝ անուշահոտ յուղով: Քեզ մոտ որպես բանագնաց եմ
ուղարկում Գալիին և Թունիպ-Իբրիին: Թող իմ եղբայրը նրանց հնարավորին չափ շուտ
արձակի, որպեսզի իմ եղբորից շուտ բարև առնեմ և ուրախանամ: Թող իմ եղբայրը միշտ
բարեկամ մնա ինձ հետ և հաճախ բանագնացներ ուղարկի, որպեսզի նրանք ինձ բերեն իր
ողջույնները»:
Ես լավ չհասկացա... Ինչ է, ստացվում է, որ արդեն Թուշարատա Բ-ն սկսեց մեր հողերը նվիրել ուրիշների՞ն...
ОтветитьУдалить