Համարեք ինձ անհայտ բանաստեղծ,
Մի՛ շտապեք այլ պիտակ կպցնել:
Գուշակ չեմ, ոչ էլ մի բուժակ կեղծ,
Որ ձեռքս դաշտերը մտցնեմ:
Եվ եթե կարդում եք այս պահին
Տողերս, պարուրված ժպիտով,
Ձեր հոգին վառ մի հուշ կպահի
Մեր այս կարճ հանդիպման առիթով:
Комментариев нет:
Отправить комментарий