Վերջին շրջանում հաճելի հայտնություն կարելի է համարել թուրքահայ երգչուհի Սիբիլի երևալը հայ երգարվեստի բեմին: Ողջունելի և ուրախալի են ոչ միայն նրա հիասքանչ ու անթերի կատարումները, այլ նաև այն, որ նրան կարծես թե հաջողվեց իր բնական հայեցի միջավայրը ներքաշել նաև երգիչ Անդրեին, որը շոու-բիզնեսի արատավոր ազդեցության հետևանքով արդեն քիչ էր մնում բոլորովին «ձեռքից գնար»: Լիահույս եմ, որ շնորհալի այդ երգչի «դարձ ի շրջանս յուր»-ն անդառնալի կլինի՝ ի շահ և ի փառս հայ երգարվեստի: Սիբիլի և Անդրեի վերջին զուգերգը Հանրապետության օրվա տոնական համերգին հուզիչ էր և հրաշալի (երգեցին «Առաքել-Մուշեղը»):
Ավա՜ղ, նույն այդ համերգի ընթացքում հնարավոր չէր չնկատել պախարակելի ու վատ կատարումները, որոնց կրկնվող ու շարունակական բնույթն արդեն խիստ մտահոգիչ է դառնում ու սպառնալի՝ հայ երգարվեստի բնագավառում տարբեր ժամանակներում ստեղծված բարձր արժեքների անաղարտությունը միտումնավոր ու համառ խաթարելու առումով: Դեռ հլա մի կո՛ղմ թողնենք «Էրեբունի-Երևան» երգի իբր «նորովի մեկնաբանման» հերթական անդուր փորձը, քանի որ այդ երգի հեղինակներն այլևս մեր կողքին չեն և չեն կարող դրա դեմ բողոքել: Անդրադառնանք միայն հայտնի երգահան և Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի «Երկիր հայրենի» երգի կատարմանը: Թմբլիկ երգչուհին (անունը չգիտեմ և չեմ ուզում իմանալ) այդ երգը ոչ միայն անարվեստ և անհստակ կատարեց, այլև փորձեց անառողջ ու խռպոտ կիրք ներարկել այդ թանկ երգի իր էժան կատարման վերջնամասում (իբր՝ տեսե՛ք, թե ինչ «էներգետիկ լիցք» կրող երգչուհի եմ...):
Տարօրինակ ու անթույլատրելի եմ համարում, որ Կոմպոզիտորների միությունը ներկայումս որևէ լծակ չունի ներազդելու հեռուստատեսությամբ ցուցադրվող գոնե տոնական համերգների երգացանկի, երգիչ-երգչուհիների ընտրության և նրանց կատարումների որակի վրա: Մինչև ե՞րբ պետք է շարունակվի շոու-բիզնեսի այս «բեսպրեձելը»՝ ի վնաս հայ երգարվեստի ու ժողովրդի ճաշակի...
Եթե միջամտել ու ներազդել թույլ չեն տալիս, ապա կատարված փաստերից հետո գոնե պետք է որոշ քայլերի, նույնիսկ պատժամիջոցների դիմել այս վտանգավոր վարակի առաջն առնելու համար, երբ երգիչ-երգչուհիները մեծամտաբար փորձում են անհարկի դայլայլներով ու ռիթմական աղավաղումներով «խմբագրել» ժողովրդին լավ հայտնի և սիրված գործերը: Մասնավորապես՝ Ռ. Ամիրխանյանին առաջարկում եմ դատական գործ հարուցել հիշյալ թմբլիկ երգչուհու նկատմամբ և նրան տուգանել սիմվոլիկ 200 դրամ: Սա երևի ավելի փոքր գումար է քան նախկին 2 կոպեկը, բայց նման «տուգանքը» կատակ բան չկարծե՛ք: Հայտնի է, որ իր ժամանակին Կոմիտաս Վարդապետը նման 2-կոպեկանոց «տուգանքներով» մի քանի տարվա ընթացքում կարողացել է կուտակել այնքան գումար, որ այն բավարար է եղել, որպեսզի Փարիզում գիրք հրատարակի: Դա «Հայ Քնար» ժողովածուն էր, որը պարունակում էր գեղջկական երգերի նրա երկարամյա գրառումները (տես՝ Վահան Տեր-Հովհանիսյան - «Անհիշաչար մարդը», «Կոմիտաս» ժողովածու, Երևան, 1930, 96-101):
Նման տուգանքները, կարծում եմ, ոչ միայն հայ երգարվեստին օգուտ կբերեն, այլ նաև դրական դեր կխաղան նորօրյա երգիչ-երգչուհիների ճաշակի ձևավորման գործում:

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить