(Համբարձում
Գալստյանի
հիշատակին)
Գուցե
հրաշքո՞վ
հանկարծ զգացի,
որ,
ա՛զգ
իմ, քո վեհ, անխորտակ Ոգին,
ուր
որ է, կելնի ահեղ թռիչքի,
և
փետրվարյան
վաղ լուսաբացին,
մի
սև, հնամաշ վերարկու հագիս,
ծիծեռնակի
պես, որ հոտն առել է ամպրոպ-կայծակի,
արագ
դուրս թռա ես Աշտարակից
և
արձանների
մոտ հայտնվեցի
դեռևս
դատարկ հրապարակի:
Քիչ
անց խուզարկու, մութ հայացքներով,
Ինձ
պես սևազգեստ, բայց փողկապավոր մի քանի հոգի
հայտնվեցին
ու հայացք նետեցին
իմ
սև միրուքին,
և
ատելություն
կար նրանց կոկիկ
սափրված
դեմքին:
Հետո
իր խմբով Համբարձումն եկավ,
որ
ճառն իր ասի էկոլոգիական:
Ջերմ բարևեց ինձ` շինջոկատային
իր
հին ծանոթին,
և
զարմանք հայտնեց, որ այդքան վաղ եմ
հայտնվել
երկու արձանի կողքին
(միտ
բերեց հանկարծ
մականունն
իմ հին՝ այն, որ ինձ կպավ
փառատոնային
համերգում
հնչած
հեղինակային
երգիս պատճառով):
Եվ,
խոսափողը շուրթերին հպած,
ելույթ
ունեցավ նա իր համոզիչ,
կրակոտ
ճառով:
Հետո
եղավ այն,
ինչ
սրտատրոփ սպասում էի,
որ
այդ հարաճուն բազմության խորքում
կանգնած
լսեի.
Ազատության
վեհ զանգերի ձա՜յնն էր,
որ
հնչեց հանկարծ ճառում Վաչեի:
Հետո
բոցաշունչ
Իգորը խոսեց
իր
ռուսալեզու
թլվատ բարբառով:
Շատե՜րը ըմբոստ վեր ելան ճառով:
Ես
ամբիոն չելա և չճառեցի
(գուցե
չուզեցի կամ երկնչեցի),
բայց
իմ սրտի մեջ և հոգու խորքում
մեղմորեն
ու ջերմ ես գուրգուրեցի
ահեղ
ընդվզման քո Ոգին վսեմ,
քանզի
գիտեի և զգում էի,
որ
ծով բազմության ձայնը ընդգրկուն
կառավարական
վերին ատյանում`
Կրեմլում
փքուն, հազի՜վ թե լսեն…
Բարեբախտաբար,
այդ
օրերին ինձ հայտնի էր արդեն,
որ
Կրեմլից վեր, անհամեմա՜տ վեր
կան
վեհ ոլորտներ հիերարխիական,
որքան
բարձր, այնքան
սուրբ,
անապական,
որտեղ
մուտք չունեն
մութ
ինտրիգները
չար կուսակցական,
կեղծ
քարոզները
դեմոկրատական,
և
որտեղ միայն բարին, արդարն են
շարունակական:
Հայազգի՛ զինվոր,
մի՞թե կարծում ես, որ սոսկ քո ուժին
ու
խիզախությանն
ապավինելով
կարո՞ղ էիր դու գեղեցիկ մի օր
ազատագրել
անառիկ Շուշին:
Թե
լինես ուշիմ
ու
շրջահայաց,
կտեսնես անշուշտ, ինչ է պատկերված
քո
սուրբ քաղաքի սուրբ զինանիշին:
Օ՜,
դա Միքայել Հրեշտակապետի
կապտաշող
ու Սուրբ Նշանն է, հիշի՛ր,
այն
Վեհապետի,
որի
անխորտակ զորագնդերը
միջամտում
են, երբ գործն արդար է,
Լույս
ոլորտներում
համակողմանի
կշռադատված
է և ընդունելի,
նաև
հաճելի` Բարձրյալի սրտին:
Մեծամիտ
լինել պոետի համար
գուցե
պատվավոր և օգտակար է,
սակայն
քեզ համար, հայազգի՛ զինվոր,
այն
վնասակար,
ահավոր ու շատ
վտանգավո՜ր է,
իսկ
երախտամոռ
լինելն առավել
պարսավելի
ու արատավոր է:
Չարի
իշխանը ուներ հինավուրց
և
անթաքույց
ոխ
Սուրբ
Միքայելի նշանի հանդեպ,
ուստի
շա՜տ վաղուց նա դարանակոխ
փնտրում
էր հարմար սողանցք, պատրվակ,
որ,
դավ նյութելով Սուրբ Նշանի դեմ,
զարկի
անխնա, ավերի, դարձնի հրդեհի ճարակ
երկիր
ու քաղաք:
Բայց
գոռ Իշխանը պարտվել է արդեն
և՛ անվերադարձ,
և՛ անփառունակ,
ինչն
աչքալուսանք,
Տո՜ն պետք է կարգել
ոչ
միայն սգվոր հայ ազգի համար,
այլ
և աշխարհի ազգերին համայն:
Սակայն
դեգերում ու գործում են դեռ
տրամաչափով
իրարից տարբեր`
մանր
ու կիսամեծ, նենգ հպատակներ,
որոնք
կարող են մոգոնել տհաճ
զիջումների
ու նահանջի պահանջ:
Արտաքին
ունեն բարի, մարդամոտ,
կարող
են թվալ նաև հայամետ,
քանզի
վարպետ են ծածկելու թե մաղձ,
թե
գաղջ ճահճահոտ,
թե
թունավոր նետ,
ու
երկա՜ր այդպես ծպտված մնալ:
Զինվո՛ր քաջարի և ազատաբաղձ,
մի՛ առնչվիր այդ թույն-գարշանքի հետ:
(«Հույզի և Հույսի շողեր» ժողովածուից, 2009 թ.)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить