пятница, 11 мая 2012 г.

Նախնական ճառ եթերում՝ ակնկալվող հանրաքվեից շատ ու շատ առաջ


Երբ պատրաստվի դարձի
Նժդեհախոս Արքան,
Ոչ ոք թող չփորձի
«Գործ կարել» դատական:

Նախապես իմացե՛ք,
Ո՜վ, փողով իշխողնե՛ր,
Գրողի ծոց կանցնեք
Դուք էլ ու ձեր փողն էլ:

Դիմավորե՛ք փառոք
Ու կանգնեք թիկունքին,
Թե չէ՝ կաշառքն իրոք
Կկանգնի ձեր բկին:

Արքան դեռ չգիտի,
Որ ինքը Արքան է,
Թող նմանվի գյուտի,
Սիրելի՛ ներկաներ:

Արքան հետ կբերի
Իր վաղեմի գահը
Եվ երկրում կվառի
Ոսկեդարի ջահը:

Ներքուստ աճեցրեք
Կենաց ծառի շիվեր,
Որ դրանցով լցնեք
Դարձի հանրաքվեն:

Այսքանը, թե լսվի,
Արդեն շատ է, քիչ չէ,
Համարեք, որ արծվի
Հուսադրող ճիչ էր...

Комментариев нет:

Отправить комментарий