14 հունիս, 82, Երևան
Սիրելի Խաչիկ,
Զգացված եմ, որ իմ բանաստեղծությունները
կարողացել են Ձեզ ներշնչել՝ գրելու երգեր:
Շատ կուզենայի լսել այդ երգերը:
Կարող ենք հանդիպել և իմ աշխատանքի վայրում
և մեր տանը:
Տանս հասցեն գիտեք:
Աշխատանքիս վայրը «Սովետական Հայաստան»
ամսագրի խմբագրությունն է (Ալավերդյան 37,
«Վահագն» կաֆեի շենքում, մուտքը հակառակ
կողմից):
Ցերեկվա 11-ից մինչև 4-ը աշխատանքի վայրում
եմ, հետո տանը:
Բարևներով՝
Վահագն Դավթյան
Ուր են թևել (mp3)
Խոաք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Խ. Մանասելյանի
1. Շաղոտ փեշը քամուն տված,
Ծամը նետած հետև,
Կանաչ-կանաչ դաշտի միջով
Վազում էր նա թեթև:
Կրկներգ- Ա՜խ, դու քամի, մեղսոտ ու չար,
Ա՜խ, մեղավոր ձևեր...
Ու՞ր է աղջիկն, ու՞ր է քամին,
Ու՞ր են, ու՞ր են թևել:
2. Քամին սուրում, քամին հասնում,
Ելնում հասակն ի վեր,
Բաց էր անում քնքուշ, քնքուշ
Ու մեղավոր ձևեր:
Կրկներգ- Ա՜խ, դու քամի...
3. Եվ մեղավոր այդ ձևերից
Լույս էր ծորում հողին,
Ասես վազում էր, որ հասնի
Հեռաստանի շողին:
Կրկներգ- Ա՜խ, դու քամի...
Комментариев нет:
Отправить комментарий