Եթե հայը այդպես կաթոգին
Սիրում է իր հողի դարդն անելը,
Ապա պետք է հսկա իր նախնին
Չկտրեր Լամանշն ու Դարդանելը:
Սիրում է իր հողի դարդն անելը,
Ապա պետք է հսկա իր նախնին
Չկտրեր Լամանշն ու Դարդանելը:
Զարմացնում է հիմա ամենքին
Հայերի շալակած քար տանելը,
Բայց հայը համառ է ու կրկին
Դեպի դուրս է հանում խաչքարերը:
Հայերի շալակած քար տանելը,
Բայց հայը համառ է ու կրկին
Դեպի դուրս է հանում խաչքարերը:
Երևի չի սիրում մեր հոգին
Տափաստաններն ու հարթ բաները:
Տափաստաններն ու հարթ բաները:
Ի նշան փոխադարձ հարգանքի՝
Բուրգերն էլ Մասիսին նմանվել
են...
Թող հարգեն, բայց ախր կոթողին
Հարգի չէ վնաս պատճառելը,
Առավել ամոթ է մայր հողի
Կոթողը օտարին վաճառելը:
Комментариев нет:
Отправить комментарий