понедельник, 19 ноября 2012 г.

Նորամուծություն ֆեյսբուքահայության համար և՝ ոչ միայն

Բանաստեղծ Գարուշ Հարյանցի մի գրառմանն արձագանքելուց հետո գլխումս մի հետաքրքիր միտք ծագեց, որին ուզում եմ հաղորդակից դարձնել համացանցից օգտվող հայազգի այն անձանց, ովքեր արդեն հասել են իրենց գրառումները հայերեն տառերով շարադրելու բարեկրթության աստիճանին: Առաջարկում եմ՝ այն գրառումները, որոնք երախտագիտություն կամ որևէ այլ հուզական միտք են պարունակում, եզրափակել ոչ թե բազմակետով կամ օտարամուտ բացականչական նշանով (!), այլ հայերենի «Է» մեծատառով (Է=!):
Ովքեր համաձայն են, թող «լայք» անելուց բացի կամ դրա փոխարեն՝ այս գրառմանն արձագանքեն Է, իսկ ովքեր համաձայն չեն՝ չԷ:

Սպասում եմ ձեր արձագանքին Է

Комментариев нет:

Отправить комментарий