суббота, 10 ноября 2012 г.

Տեր Շիվա (Շիվինի) - Օգնության ձեռք





3 հուլիս, 2006 թիվ



...Այժմ մարդկության համար ամենագլխավորն ու կարևորը ներդաշնակվելու հարցն է: Դրա տակ ես նկատի ունեմ այն բոլոր միջոցների ու մեթոդների համախմբությունը, որոնք կբերեն գիտակցության զարգացման տեմպերի հավասարեցմանը Երկրի տարբեր հատվածների, տարբեր երկրների ու մայրցամաքների միջև: Դուք գիտեք, որ մեր ուղերձները մեծ հաջողությամբ տարածվում են Եվրասիայում: Բայց կան և ա՛յլ մայրցամաքներ: Եվ դրանցում մեր ուղերձների ու նոր Ուսմունքի մասին շատ քչերն են տեղեկացված: Կա մոլորակի իրադրության ներդաշնակեցման երկու ուղի: Առաջին ուղին ենթադրում է մեր ուղերձների ուժեղացված տարածում մյուս մարցամաքներում և առաջին հերթին՝ Ամերիկայում: Երկրորդ ուղին ավելի պարզ է, բայց և միաժամանակ ավելի դժվար, քանի որ ձեզնից պահանջում է անշահախնդրության որոշակի աստիճան և հոգևոր ձեռքբերումների որոշակի մակարդակ: Այն ենթադրում է որոշակի հոգևոր աշխատանքի իրագործում նուրբ պլանում: Այժմ ես ձեզ կասեմ, թե հատկապես ինչպիսի՛ աշխատանքի:
Ամեն անգամ, երբ կկարդաք մեր ուղերձները, մտովի պատկերացրեք այն մայրցամաքները, որոնցում մեր ուղերձները դեռևս մուտք չեն գործում: Մտապատկերեք Աֆրիկան, Ամերիկան, Ավստրալիան: Եվ ամեն անգամ պատկերացրեք, որ հաղորդակցվում եք այդ երկրների ներկայացուցիչների հետ և նրանց պատկերացում եք տալիս այն Ուսմունքի մասին, որը մենք մատուցում այս թելադրությունների միջոցով: Եթե ձեր ծանոթների մեջ կան մարդիկ, ովքեր ապրում են այդ մայրցամաքներում, ապա խնդրու՛մ եմ, տեսապատկերե՛ք այդ մարդկանց և մտովի պատմե՛ք նրանց ձեր ստացած գիտելիքների մասին, մտովի երկխոսությու՛ն վարեք նրանց հետ: Փորձեք ձեր բառերով նրանց բացատրել ձեր ստացած Ուսմունքի հիմունքները: Դրանով դուք կհասնեք նպատակին, և բարեփոխումների մեր էներգիան կշոշափի նաև այն մարդկանց գիտակցությանը, ովքեր ապրում են այդ մայրցամաքներում, որից հետո նրանց մեջ ցանկություն կառաջանա կարդալու մեր ուղերձները և յուրացնելու նրանցում առկա տեղեկատվությունը: Եթե նույնիսկ այդ մարդկանց արտաքին գիտակցությունը չարձագանքի ձեր կատարած աշխատանքին, այնուամենայնիվ նրանց նուրբ մարմինները կստանան փոփոխությունների համար անհրաժեշտ տպավորություններ: Եվ դրանով իսկ դուք մեզ հետ միասին կդնեք փոփոխությունների հիմնաքարն ու հիմնասյունը:
Ես տալիս եմ ձեզ այս ուղեցույցը, իսկ դուք այն կարող եք կիրառել այն մարդկանց հետ ձեր աշխատանքում, որոնցից շատ բան է կախված իրենց երկրներում: Դրանք կարող են լինել հայտնի պետական գործիչներ, դերասաններ, գիտության ու մշակույթի գործիչներ: Ձեր գիտակցությունը կհուշի ձեզ, թե ում հետ և ինչպես աշխատեք: Ես հրամցնում եմ ձեզ այս ուղեցույցն այն հույսով, որ կկարողանաք այն օգտագործել ձեր ամենօրյա հոգևոր աշխատանքում: Նախքան ասածս մտապատկերներին ձեռնամուխ լինելը, խնդրում եմ հետևե՛ք այն բանին, որ ինքներդ ունենաք գիտակցության ներդաշնակ վիճակ, որպեսզի ձեզ չանհանգստացնեն ձեր առօրեական ու մանր կենցաղային հոգսերը: Հո՛գ տարեք ձեր ներքին տարածքի մաքրության մասին, քանի որ ձեր ներքին վիճակը կփոխանցվի այն մարդկանց, որոնց հետ հեռահար աշխատանք կվարեք:
Որքան ավելի մաքուր լինեն ձեր մտադրությունները, և որքան վսեմ լինի ձեր վիճակը, այնքան ավելի հրաշալի արդյունքների կհասնեք:
Ես ձեզ պետք է զգուշացնեմ ևս մեկ կարևոր պահի մասին: Եթե ձեր վիճակը ներդաշնակ չէ, և ձեր մղումները մաքուր չեն, ապա կարմա կստեղծեք, որը հետագայում ինքներդ պետք է բեռնաթափեք: Միշտ հիշեք, որ կարմա են ստեղծում ոչ միայն ձեր արարքներն ու գործողությունները, այլ նաև ձեր մտքերն ու զգացմունքները: Ուստի ես այժմ ձեզ եմ դիմում այն հույսով, որ դուք արդեն կարդացել եք բոլոր այն թելադրությունները, որոնք մենք տվել ենք մեր դեսպանորդի միջոցով, և ձեր գիտակցությունը լիովին նախապատրաստված է այն պատասխանատու աշխատանքին, որի մասին մենք ձեզ խնդրում ենք:
Ես ձեզ հետ խոսում եմ որպես ինձ հավասար էակների հետ, որոնք ունակ են հասկանալու մեր խնդիրները և զոհելու իրենց մանրմունր հետաքրքրությունները՝ հանուն Ընդհանուր Բարօրության, հանուն հարազատ մոլորակի բարգավաճման:
Միշտ հիշեք, որ ձեր մոլորակի վրա չկան թշնամիներ. կան միայն մարդիկ մթագնված ու անորակ գիտակցության վիճակներով՝ այդ թվում նաև տգիտությամբ:
Տգիտությունն ու գիտելիքի բացակայությունն են այն թշնամիները, որոնց դեմ պետք է մարտնչեք: Ուստի Երկրի մարդկանց հասցրե՛ք գիտելիքի Լույսը: Մոտեցե՛ք, վառե՛ք ձեր ջահերը և Լու՛յս տարեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Ճիշտ նույն սկզբունքը կարող է դրվել ձեր այն հարազատների հետ աշխատանքի հիմքում, ովքեր գիտելիքների կարիք ունեն, բայց ինչ-որ պատճառով պատրաստ չեն սեփական ջանքեր գործադրել, որպեսզի ձեռք բերեն դրանք: Օգնեցե՛ք նրանց: Պատմե՛ք նրանց Ուսմունքի մասին: Պատմեք նաև մտովի, երբ գտնվում եք լավ, ներդաշնակ ներքին վիճակում: Հատկապես դա վերաբերում է ձեր մերձավոր հարազատներին, որոնց հետ կապված եք կարմայով: Փորձեք նրանց գիտելիք տալ մտքերի ու զգացմունքների մակարդակով: Մի՛ ամաչեք Սեր առաքել ձեր մերձավորներին: Քանզի ոչինչ այնքան կենարար չէ մարդկանց հոգիների համար, որքան ձեր սրտերի Սիրով նրանց ամենօրյա ոռոգումը:
Ես ուրախ էի այսօր ձեզ հետ նոր հանդիպման համար: Ես հուսով եմ, որ այս հանդիպումն ու իմ զրույցն օգտակար եղան ձեզ համար: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում ձեր Ուղում...
Մշտապես ձեզ հետ՝ ԵՍ ԵՄ Շիվան...


Կնիք՝ Տեր Շիվայի խորհրդանիշով
(Արագածոտն, Ագարակի հնավայր 2800-2600 մ.թ.ա)


Комментариев нет:

Отправить комментарий