четверг, 8 ноября 2012 г.

«Ուղտերին պայտում են...»

Հուշարձանները տեղահան անելու և «թանգարանացնելու» ՀՀ կառավարության միտումն ինձ հիշեցրեց նապաստակի մասին պատմվող մի հին խնդուկ: Եթե չեք լսել կամ մոռացել եք՝ պատմեմ:  
Սարսափահար փախչող նապաստակին ոզնին կանգնեցնում է և հարցնում. «Այդ ինչի՞ց ես վախեցած, նապաստա՛կ եղբայր»: «Ի՞նչ է, չե՞ս լսել, որ ուխտերին պայտում են»,- սփրդնած ասում է նապաստակը: «Բայց չէ՞ որ դու ուղտ չես...» - տարակուսում է ոզնին: «Ախր, մինչև համոզեմ, որ ուղտ չեմ՝ կպայտեն...»,- պատասխանում է նապաստակը և շարունակում իր վազքը:

Եվրոպական երկրների համար պատիժ դարձած հաճախակի ջրհեղեղներն ու այլ աղետները ստիպում են այդ երկրների քիչ թե շատ մտահոգ մարդկանց, որ միջոցներ փնտրեն իրենց պատմական հուշարձաններն ու մշակութային արժեքները տեղափոխելու առավել ապահով վայրեր, ուստիև դրանց մի մասն իրավացիորեն թանգարանացնում են: Իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է ընթանում. պատմական հինավուրց հուշարձաններն ու կոթողները նախապես «թանգարանացնում են»՝ Մայր բնությանը ստիպելով, որ դրան արձագանքի, Աստված մի՛ արասցէ, բնական որևէ աղետով...

Комментариев нет:

Отправить комментарий