Դիվային, անդեմ մի ճիվաղ է նա, հայ չէ, օտար է,
Ով Հայա Աստծո փառաբանողին,
Մեր նախնյաց վարքը լուսաբանողին
Խարդավանել է ու առաջարկել երկրից վտարել:
Ո՜վ հայորդիներ, բա՛վ է երկմտել, բա՛վ է մտորել,
Առաջին հերթին այդ վտարողի՛ն պետք է վտարել:
Ո՛չ փող, ո՛չ դղյակ ոչ ոք երբևէ երկինք չի տարել
Նյութապաշտներին Տերը վերևում դեռ չի սատարել,
Իսկ ով չափազանց թունոտ է հոգով ու նենգ իր մտքով,
Դժոխքի անտակ խորխորատից է նույնիսկ վտարել:
Ուստի ասում եմ՝ բա՜վ է երկմտել, բա՜վ է մտորել,
Իշխանական պիղծ վատաբանողի՛ն պետք է վտարել:
Իսկ Հայա Աստծուն փառաբանողին,
Մեր նախնյաց վարքը լուսաբանողին,
Որ փափագում է գալ և Հայքի սուրբ օջախը պահել՝
Միայն սատարե՛լ, ընդմիշտ սատարե՛լ...
Комментариев нет:
Отправить комментарий