22 մարտի, 2005թ.
...Սպասվող իրադարձությունների բառային ձևակերպումները միշտ էլ քիչ
են արտացոլում այն, ինչը պետք է տեղի ունենա, և կրում են մոտավոր, հավանականային
բնույթ:
Բոլոր իրադարձություններն իրենց հավանականային տեսքով արդեն
կանխանշված են արարման սկզբնական պահին:
Ձեր աշխարհում կա այնպիսի հասկացություն, ինչպիսին Կենդանակերպն
է՝ Կենդանակերպի նշանները: Աստղերի լեզվին ծանոթ մարդու համար ամբողջ ներկան և
ապագան գրի է առնված այդ տեղեկատվական դաշտում, որը կազմված է երևացող աստղերից: Եվ
եթե դուք կատարելապես տիրապետեիք աստղերի լեզվին, ապա կկարողանայիք կարդալ ձեր
մոլորակի ապագան, որը գրի է առնված տիեզերքի այդ համապիտանի լեզվով:
Բայց ներկայումս հազիվ թե գտնվի գոնե մեկ աշխարհիկ աստղաբաշխ,
որն ընդունակ լինի հասկանալ այդ լեզուն:
Ճշմարիտ գիտելիքը, որն աստղերի լեզվի բանալին է հանդիսանում և
թույլ է տալիս կանխատեսել ապագան, թաքցված է ժամանակակից մարդկությունից: Ճիշտ
այնպես, ինչպես ձեզնից թաքցված է այն գիտելիքը, որը թույլ է տալիս կանխատեսել մահը
և իմանալ սեփական անցյալն ու ապագան:
Սակայն անցյալն ու ապագան որոշվում են ներկայով՝ ներկայի յուրաքանչյուր րոպեով և վայրկյանով: Ձեր աշխարհում գործում է ժամանակի
սահմանափակում և տարածության սահմանափակում: Բարձրագույն Աշխարհներում չկան այդ
սահմանափակումները, այդ պատճառով արարման կատարյալ մատրիցան տարածաժամանակային
կորդինատներով կարող է դրսևորվել բազմաթիվ եղանակներով, որոնց հավանակությունը
որոշվում է ամեն րոպե կատարվող ձեր ընտրությամբ:
Այդ պատճառով, տիեզերքի զարգացման այն պլանը, որն իր մեջ
ներառում է նաև ձեր մոլորակի պլանը, կարող է փոփոխվել որոշակի տիրույթում, բայց այդ
տիրույթն ունի սահմանափակ շրջանակներ: Եվ եթե որևէ մոլորակի էվոլյուցիան ընթանում է
Բարձրագույն Պլանով նրա համար նախատեսված միջանցքի սահմանագծի վրայով, ապա այդ
էվոլյուցիայի ճշգրտման համար սկսում է միջամտել Տիեզերական Էակների մի ամբողջ
Հիերարխիա:
Այդպես շատ անգամ է եղել ձեր մոլորակի հետ: Էվոլյուցիան հասել է
մինչև որոշ կրիտիկական կետի և վերադարձվել դեպի նախկին անվտանգ հունը:
Տվյալ էվոլյուցիայի համար վտանգը կապված է այդ էվոլյուցիայի՝
Բարձրագույն Ուժերի, Տիեզերքի Հիերարխների, Աստծո, Աստվածային Օրենքի հետ կապի
կտրվածության աստիճանից:
Գոյություն ունեն Երկրի, ինչպես և ցանկացած այլ մոլորակի
պատմության մեջ որոշակի կրիտիկական պահեր, որոնք որոշվում են Կենդանակերպով և
նրանով պայմանավորված տիեզերական բոլորապտույտներով, երբ ուղղությունը՝ Տիեզերական
Օրենքի տեղեկատվական դաշտը, համեմատվում է մոլորակը բնակեցնող կենսահոսքերի
էվոլյուցիայի ուղղության հետ: Եվ այդ պահերին տեղի է ունենում մոլորակի զարգացման
ճշգրտում՝ եթե նախատեսված ուղղությունից նրա շեղումը գերազանցում է կրիտիկական
չափանիշը:
Նույնը կատարվում է ձեր օրերում: Մոլորակի էվոլյուցիան շեղվել է
Տիեզերական Օրենքով նախատեսված հետագծից և ճշգրտման կարիք ունի:
Մենք պարբերաբար գալիս ենք տարբեր մարգարեների և դեսպանորդների
միջոցով, որպեսզի հիշեցնենք գոյություն ունեցող Օրենքի և նրան հետևելու
անհրաժեշտության մասին:
Եվ աշխարհի վերջի ու տարբեր աղետների մասին բոլոր
մարգարեությունները, որոնք տրվել են անցյալում ու տրվում են հիմա, պարզապես
հիշեցումներ են հանդիսանում այս տիեզերքում գործող Օրենքին ենթարկվելու
անհրաժեշտության մասին: Օրենքը կպաշտպանվի՝ անկախ նրան հետևելու կամ չհետևելու ձեր
ցանկությունից:
Եվ Բարձրագույն Ուժերի խնդիրը միշտ հանգել է նրան, որ
մարդկությանը հեռու պահի անդունդի եզրից, որպեսզի նա ինքն իրեն չկործանի:
Օգնությունը, որը ցուցաբերվել է և շարունակվում է ցուցաբերվել
մարդկությանը, կայանում է նրա գիտակցության ընդլայնման մեջ, կայանում է մարդկանց
հատուկ ներքին սահմանափակումների հաղթահարման մեջ, նաև կապված է գիտակցության
զարգացման հաջորդ մակարդակի վրա բարձրանալու հետ:
Այժմ Երկիրն ապրում է կրիտիկական, բեկումնային ժամանակ:
Եվ խնդիրը, որն այժմ դրվում է մարդկության առջև, դա այն բանի
գիտակցումն է, որ բացի ֆիզիկական ոլորտից կան ավելի նուրբ ոլորտներ, և որ մարդն իր
բնույթով հանդիսանում է Մեծ Տիեզերական Հոգևոր Էակ: Մարդու պոտենցիալը հսկայական է:
Բայց այդ պոտենցիալին տիրապետելը չի լինի ավելի վաղ, քան մարդը
կհաղթահարի իր այն որակները, որոնք նրան գամում են ֆիզիկական ոլորտին:
Երբ ձեզնից ոմանց մենք դիտում ենք մեր համբարձյալ մակարդակից,
երբեմն այնպիսի զգացում ենք ապրում, ինչպիսին դուք զգում եք՝ դիտելով մրջյունների վարքը:
Երևի ձեր կյանքում դիտել եք մրջյունի, որը մեծ բեռ է
քարշ տալիս դեպի մրջնանոց: Ձեր մակարդակից ավելի լավ է երևում, թե նրա համար ինչպես
ավելի լավ կլիներ շարժվել: Եվ դուք տեսնում եք, որ ճանապարհը կարելի էր կրճատել և
ավելի քիչ գործադրվող ջանքերով հասնել մրջնանոցին:
Դիտելով մրջյունին՝ կհասկանաք մեր այն
զգացմունքները, որոնք մենք ապրում ենք՝ դիտելով ձեր զարգացումը:
Եվ ճիշտ այնպես, ինչպես դուք ձեզ վրա չեք վերցնում մրջյունի
աշխատանքը, այնպես էլ մենք մեզ վրա չենք վերցնում այն խնդիրների կատարումը, որոնք
կանգնած են ձեր առջև:
Մենք կարող ենք ցուցաբերել որոշակի օգնություն, և այն մշտապես
ցուցաբերում ենք, բայց միայն այն շրջանակներում, ինչ թույլ է տալիս Օրենքը:
Օգնության տեսակներից մեկը, որը մենք ցուցաբերում ենք՝ հիշեցումն է տիեզերական ժամկետների և այն մասին, թե ովքեր եք դուք
իրականում:
Ձեր պոտենցիալը հսկայական է: Եվ ի տարբերություն մրջյունի, որն
այս մանվանտարում՝ տիեզերքի զարգացման այս փուլում, չի կարող հասնել զարգացման
մարդկային ձևին, դուք մինչև այս մանվանտարի վերջը ունակ կլինեք դրսևորելու ձեր
իսկական Աստվածային բնույթը:
Այդ պատճառով մենք այսքան ջանքեր ենք ցուցաբերում, որպեսզի
կասեցնենք հենց ֆիզիկական պլատֆորմի՝ Երկրի ոչնչացումը, որը ձեզ իր հարկի տակ է
առել, և որը տալիս է ձեզ ապրելու, զարգանալու անվտանգ պայմաններ:
Յուրաքանչյուր արհավիրք, յուրաքանչյուր տարերային աղետ
հանդիսանում է ձեր ոչ կատարյալ գիտակցության հետևանք: Արդարև՝ դուք
արժանանում եք ձեր անհնազանդության, էգոիզմի և համառության պտուղներին, երբ երես առ
երես կանգնում եք տարերքի այդ դրսևորումների առջև:
Մարդկության տեղեկատվական դաշտն ու Երկրի տեղեկատվական դաշտը
շատ սերտորեն են իրար հետ կապված ու միահյուսված:
Այդ պատճառով յուրաքանչյուր անկատար միտք ազդեցություն է թողնում
ամբողջ մոլորակի վրա՝ պտույտ գործելով երկրագնդի շուրջը և համալարվելով նմանատիպ
անկատար մտքերի և զգացմունքների հետ:
Ճիշտ նույն կերպ՝ Բարիքին, Բարուն ուղղված մտքերը, դրական
մտաձևերն ու հույզերն ավելացնում են մոլորակի կայունությունը և օժանդակում
երկրային առանցքի շտկմանը:
Որպեսզի դուք կարողանաք հանգիստ գոյատևել ու զարգանալ,
միլիարդավոր Տիեզերական Էակներ պատրաստ են օր ու գիշեր առանց հոգնելու ծառայել ձեզ, որպեսզի համակշռեն և կասեցնեն հնարավոր աղետներն ու արհավիրքները:
Դրա հետ է կապված նաև այն օգնությունը, որը դուք կարող եք
ցուցաբերել Համբարձյալ Դասերին:
Մտասևեռվե'ք Բարու, Բարիքի, Սիրո վրա: Պահպանե'ք ներքին
խաղաղություն ու հանգստութուն: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է հենակետ դառնալ Երկրի
վրա, դառնալ Լույսի հաղորդիչ, որի միջոցով կիրականացվի այս մոլորակի
հավասարակշռումն ու Լույսի թափանցումը, ինչն անհրաժեշտ է, որպեսզի Երկիրը կարողանա
անցնել հաջորդ մակարդակին:
...
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Редактор издания Татьяна
Мартыненко
Мир вам, Свет и Любовь!
Комментариев нет:
Отправить комментарий