Աշուն է ուշ.
տերևամերկ
ցանկապատին
թառել է մեկ
սևակարմիր
ու մանրափուշ
մոշի հատիկ:
Թառամ, զառամ
մոշի փոշին
այնքան թանձր է,
որ չի մաքրի ոչ մի քամի,
ոչ մի անձրև:
Պատճա՛ռ կա մի.
փշոտ ճյուղով մոշի համին
ձեռք երկարող անցորդներին
մոշի թառած տեղը բարձր էր...
Комментариев нет:
Отправить комментарий