Վերջին գիշերը
Երազում
նա մեկ «Վոլգան» էր վարում
զարմանալի
հեշտ ու վարպետորեն
(շրջանցեց
նույնիսկ,
առանց մեծ ջանքի,
խճուղու
վրա առատ բուրդ ծեծող
Նելլիի
մորը,
որ,
վհատ ու թույլ մի ժպիտ դեմքին,
անհեթեթ
կերպով տանում էր, նետում
ծեծած
բրդերը ճամփեզրի ձորը),
մեկ
հայտնվում
էր համագումարում,
ուր
բեմի վրա, չգիտես ինչու, անդառնալիորեն
ամբիոնն
էր կորել:
Մտահոգ
էին Վահագնը, Համոն,
Հրանտն,
Էմինը, Սիլվան ու Մարոն,
Իսահակյանը`
վաղուց հանգուցյալ,
բայց
և կենդանի` հայտնի իր ցուպով
տխուր
ու տրտում անկյունում նստած:
Սակայն
առավել անհեթեթն այն էր,
որ
այդ կորուսյալ ամբիոնի համար
անզուսպ
հեկեկում,
արցունք էր թափում
Առյուծ
Շիրազը` հենց ինքը անձամբ,
նմանված
խռով, դճգոհ մի մանկան:
Վաղուց
մոռացված,
նաև
անծանոթ դեմքեր էր տեսնում
լրջադեմ,
սառը և քառակուսի.
մոտենում
էին, երեսին շնչում
(պատճառը
գուցե շո՞գն
էր ամառվա),
թփթփացնում
ձեռքով իր ուսին…
Արթնացավ`
տհաճ զգացողությամբ,
ինչ-որ անորոշ, անըմբռնելի կանխազգացումով:
Գիշերը
երկար այգին էր ջրել
տան
մոտի բարակ, պապական առվով
և
պառկել թախտին լուսադեմին մոտ,
քնել
ընդամենը երկուսուկես ժամ
(Եթե
չջրեր գիշերով այգին,
ով
գիտե որքա՜ն
կմնար պապակ
հունիսյան
տապին`
չգտնելով
մի մշակ իր կողքին):
Արթնանալուն
պես, որտեղից-որտեղ,
շեքսպիրյան
մի տող հիշեց հանկարծ
ու
բարձրաձայնեց
մի երկու անգամ.
«Դանեմարքայում մի բան է փտել»…
Հետո
առկայծեց ռեպլիկ մի ծանր,
որը
և՛ անչափ թվում էր ծանոթ,
և՛ իրենը չէր.
«Աջ ձեռքը կտա փառք ու մրցանակ,
իսկ
ձախը գուցե մի ելք է գտել»…
Նելլին
իզուր չէր բողոքում, սգում,
փոխանակ
գովեր և ուրախանար,
երբ
նոր մեքենան կանգնած էր բակում:
«Կանայք վտանգը տեսնում են կանխավ
և
սրտով զգում…
Խորամա՜նկ
քայլ էր,
անկախ
այն բանից, ում գաղափարն էր.
ոտով
ու ձեռով
ինձ
կապեցին այս շքեղ ավտոյին,
իմանալով,
որ
վարել
չեմ կարող, շա՜տ
եմ նյարդային:
Եվ
ի՜նչ
ահով է այդ գազան «Գազ»-ին`
նրա
հռնդուն, մոլեգին ուժին
նայում
խեղճ ազին,
ապա
զուլալվում,
հանդարտվում
մեկեն,
երբ
իմ փոխարեն
փորձառու
մեկն է հայտնվում ղեկին:
Բայց
էլ հերի՜ք
է, չեմ ուզում կառչել
Վորոնցովի
ու Արմենի հույսին.
կրակը
չընկա՞ն.
իրենք էլ մեղք են,
թող
որ ամեն ոք գնա իր հոգսին:
Հարազատ
է ինձ այգում իմ տնկած
ամեն
մի թուփը
և
ամեն մի ծառ,
բայց
անիվ, շարժիչ, փոխանցման տուփը
իմ
սրտի համար սառն են և օտար:
Օ՜, այդ
ի՞նչ
չար բախտ մխրճեց ինձ այս
մեքենայական
քսաներորդ
դար…
Եվ
վախենամ, թե
ահեղ
դիպվածով մի վթարային
անասելի
խոր կսկիծ պատճառեմ Սուլամիթային,
որ
ակամայից հետևում է իմ կյանքի շղթային`
այն
Սիրո ուժով,
որ
վեր է խաղից ժամանակային:
Ա՜խ,
Սուլ… Սուլամի… ախ, Սուլամիթա՜,
այս
ի՞նչ
բիրտ դարում քեզ հետ միասին
հանգրվան
գտանք…
Մի
շաբաթ առաջ բարեհաճորեն
եկան
ու սիրով տեղյակ պահեցին,
որ
երեք թե չորս ամերիկացի
Լուսնի
վրա են արդեն ոտք դրել:
Լուսի՜նն
էլ, խնդրեմ, նվաճվեց արդեն.
սակայն
իմ սիրտը չհուզի վայ թե
էլ
ոչինչ, Սուլա՛մ,
քո գրից բացի…»:
Գերագույն
ճիգով, մեծ դժվարությամբ
վանեց
իրենից մտքերը ցիրցան
(կարծես
ուղեղից աքցանով հաներ,
որ
չայցելեին
համառ, ինքնակամ):
Թափով
ու առույգ տեղից վեր կացավ:
Արևը
վե՜ր
էր:
Սև-կարմիր վարդով լցվել էր այգին:
Կեսօրից
ոչ ուշ պետք է անպայման
նոր
մեքենայով
ողջ ընտանիքին
Երևան
տաներ,
և,
որպես բարի մի նախանշան,
դեռ
պետք է փորձեր ավտոտնակից
քիչ
թե շատ հաջող ու ետընթացից
շեղ
չընթանալով`
այդ անհնազանդ
գազանին
հանել…
Комментариев нет:
Отправить комментарий