среда, 20 июня 2012 г.

Էլ Մորիա - Ուղերձ «Թողության Շնորհ» գրքից


7 հուլիսի, 2006 թիվ
Կգտնվեն նրանք, ովքեր կդրսևորեն
կայունություն ու նվիրվածություն
 և կկարողանան օգնել մեզ
մեր նպատակների իրականացման գործում

ԵՍ ԵՄ Էլ Մորիան, նորից եկել եմ իմ դեսպանորդի միջոցով, որ Ուսմունք տամ և ձեզ հետ զրուցեմ օրախնդիր հարցերի շուրջ:
Ես անչափ ուրախ եմ, որ ինձ ընձեռնվում է այսպիսի հնարավորություն: Ամեն անգամ ես գալիս եմ և չեմ կարողանում թաքցնել իմ հիացմունքը, որ կա մեր հաղորդակցության հնարավորությունը: Ուստի այսօր, առանց ժամանակ կորցնելու, ես ձեռնամուխ եմ լինում շարադրելու այն, ինչն անհրաժեշտ է ձեզ: Իսկ ձեզ շա՜տ բան է անհրաժեշտ: Եվ եթե դուք կարողանայիք մշտապես կենտրոնացած մնալ Եղբայրության նպատակների վրա ու իրագործել նրա պլանները, ապա մոլորակի էվոլյուցիան կընթանար անհամեմատ ավելի մեծ տեմպերով: Սակայն դուք շարունակում եք մնալ պատրանքի մեջ՝ զբաղեցնելով ձեր գիտակցությունը ձեզ շրջապատող պատրանքային դրսևորումներով: Այդ պատճառով ես գալիս եմ նորից ու նորից և փորձում եմ ձեր գիտակցությանը հասցնել այնպիսի բաներ, որոնք ձեզ անհրաժեշտ են:
Դուք մոռանում եք իմ ասածները տառացիորեն անմիջապես այն բանից հետո, երբ դադարում եք կարդալ իմ ուղերձները: Եվ ես ստիպված եմ լինում նորից գալ և միևնույն Ուսմունքը տալ մի փոքր այլ տեսանկյունով՝ այն հույսով, որ կգտնվեն նրանք, ովքեր կդրսևորեն կայունություն ու նվիրվածություն և կկարողանան մեզ օգնել  մեր նպատակների իրականացման գործում:
Դուք ձեր խլրտուն մարդկային խելքով կարծում եք, թե այն ամենը, ինչ մենք ասում ենք, դուք արդեն գիտեք, և ձեր մարմնական ուղեղը զբաղեցնելու հույսով մղվում եք նոր տպավորությունների հետևից: Սակայն ձեզ որևէ նոր գիտելիք պետք չէ: Քանզի կա միայն մեկ Ուսմունք և մեկ Աստվածային Ճշմարտություն: Եվ այդ Ուսմունքը ճանաչել հնարավոր է միայն մանկան խելքով:
Հրաժարվել ավելորդ իմաստակությունից և ինտելեկտուլ խորամտությունից՝ ահա այն, ինչին պետք է հասնեք:
Ես հաշվի եմ առնում, որ ձեր մենտալային մարմինները դեռևս այնքան էլ զարգացած չեն: Հենց այդ պատճառով եք դուք դրանք ուզում բեռնավորել ինտելեկտուալ իմաստակություններով:
Դուք գալիս եք թանձր աշխարհ, և ձեր նպատակներից մեկն այն է լինում, որ զարգացնեք ոչ միայն ձեր ֆիզիկական մարմինը, այլ նաև ձեր նուրբ մարմինները՝ աստեղային մարմինը, մենտալային մարմինը և եթերային մարմինը:
Ձեր նուրբ մարմինները ձեր հոգին են կազմում: Եվ այն զարգացման կարիք ունի: Ուստի դուք մատերիայի մեջ կմնաք այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ փորձ չեք ձեռք բերել և չեք զարգացրել ձեր բոլոր մարմինները:
Այժմ բոլորաշրջանն այնպիսին է, որ ձեր մենտալային մարմինները զարգացման խթան են ստանում: Նրանք հետաքրքրասեր են, ինչպես մանուկները և փորձում են նորանոր ասպարեզներ գտնել իրենց գործունեության համար: Սակայն ճիշտ այնպես, ինչպես դուք հրաժարվում եք ալկոհոլից, նիկոտինից և ձեր ֆիզիկական մարմնի այլ կապվածություններից ու սովորություններիցպետք է ձեր մեջ ուժ գտնեք և հրաժարվեք նաև ձեր մենտալային մարմնի՝ ձեր մարմնական խելքի կապվածություններից:
Երկիր մոլորակի վրա էվոլյուցիա են անցնում ձեր բոլոր ստորին չորս մարմինները: Եվ դուք պետք է հասնեք ձեր բոլոր մարմինների ներդաշնակությանն ու զարգացածությանը:
Քանի դեռ բավականաչափ փորձ չեք ստացել, ձեր մարմինները բավականաչափ փորձ չեն ունենա, որպեսզի կարողանաք վերադառնալ այն աշխարհը, որտեղից սկզբնապես դուրս եք եկել որպես Աստծո մասնիկներ: Եվ ձեզ հետ Աստծո աշխարհ հետ կբերեք ձեր կուտակած փորձի միայն այն մասը, որը կհամապատասխանի Աստվածային կերպերին:
Եվ այսպես, քանի որ այժմ մարդկության մեծ մասի մենտալային մարմիններն իրենց փորձառությունն են անցնում, որպեսզի ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ, ապա դուք պետք է դա հաշվի առնեք ձեր զարգացման ընթացքում: Դուք պետք է մշտապես հետևեք, թե երբ է ձեր խելքը ձեզ տանում ինտելեկտուալ խորհրդածությունների կողմը, և երբ եք դուք իսկապես հաղորդակցվում հավերժական Աստվածային Իմաստության հետ: Փորձեք այդ զանազանումն իրականացնել ձեր ներսում: Աստվածային Իմաստությունը ոչ մի ընդհանուր բան չունի ինտելեկտուլ իմաստակության հետ, ինչը ձեր մարմնական խելքի համար յուրատեսակ թմրանյութ է հիշեցնում:
Մարդկանցից շատ շատերը, բացելով հերթական ուղերձը և նրա մեջ իրենց ճարտար խելքի համար կերակուր չգտնելով, մղվում են դեպի այդ կերակուրի փնտրտուքն այլ վայրերում և բավականին մեծ քանակությամբ ստանում են այն, ինչին ձգտում են: Սակայն մեզ համար տեսանելի են բաներ, որոնք ձեզ համար տեսանելի չեն: Մեզ համար տեսանելի է, որ այն, ինչ դուք երբեմն ստանում եք և դա համարում շատ արժեքավոր ու անհրաժեշտ, լավագույն դեպքում ձեզ համար անօգտավետ են, իսկ վատագույն դեպքում՝ ձեր հոգու զարգացումը հետաձգում են տարիներով ու ամբողջ մարմնավորումներով:
Կան շատ ինտելեկտուլ ծուղակներ, որոնցում հայտնվում են լուսավոր մարդկանցից շատերը: Իսկ այդ ծուղակներն այնպես հմտորեն են տեղակայված, որ երբեմն հնարավոր չի լինում նրա մեջ չընկնելը, եթե մշտապես համահնչունություն չի պահպանվում մեր Հիերարխիայի հետ և օգնություն չի խնդրվում Համբարձյալ Վեհապետներից:
Շատերը հույս են կապում իրենց սեփական ուժերի և մարմնական մկանի հետ՝ անտեսելով Լույսի Հիերարխիայի օգնությունը: Իսկ դա սոսկ ինտելեկտուլ մեծամտության ևս մեկ դրսևորում է:
Մարդկության զարգացման ժամանակակից փուլում դուք չեք կարող տարբերել ճշմարիտ նմուշներն իրենց այլակերպ կրկնակներից, ինտելեկտուլ իմաստակությունը՝ Աստվածային Իմաստությունից: Քանզի նրանց միջև եղած տարբերությունը երբեմն տեսանելի է միայն Աստվածային ինտուիցիայի և թրթիռների այն մակարդակում, որն ունեն այդ դրսևորումները:
Այժմ ես ձեզ պետք է ասեմ ևս մեկ կարևոր բան: Եվ դա վերաբերում է Ձեռնադրումների ձեր Ուղուն, որով շատերն են ուզում ընթանալ: Պարտավորվում են ընթանալ այդ Ուղով, բայց գործը ձեռնարկելու նույն խանդավառությամբ հետ են կանգնում  Ուղուց կա՛մ սեփական ծուլության, կա՛մ էլ Հավատի ու նվիրվածության պակասի պատճառով:
Պատճառն այն է, որ կայունության, նվիրվածության և նպատակամղվածության որակները հատուկ են միայն շատ քիչ թվով անհատների: Եվ, որպես կանոն, այդ որակները նրանք ձեռք են բերել նախորդ մարմնավորումների ընթացքում՝ դրանք իրենց մեջ վարժեցնելով հոգևոր Ուսուցիչների համայնքներում կամ ճգնավորների կացարաններում:
Մի' կարծեք, թե այն ամենը, ինչ ունեք այս կյանքում, ժառանգություն եք ստացել ձեր ծնողներից կամ էլ ինքներդ եք ձեռք բերել ձեր ներկա կյանքի ընթացքում: Ձեր շատ նվաճումների ու որակների հետքերը տանում են դեպի հեռավոր անցյալը՝ ընդհուպ մինչև հինավուրց Ատլանտիդայի ու Լեմուրիայի ժամանակները: Եվ միայն այժմ՝ այս կյանքում է, որ դրանք դուրս են լողում ձեր միջից, և ձեզ էլ դրանցից օգտվելու իրավունք է տրվում: Ըստ այդմ, խնդրու՜մ եմ, կիրառե'ք ձեր Աստվածային շնորհներն ու որակները, որպեսզի ծառայեք Ընդհանուր Բարօրությանը, Երկրի Կյանքին ու մեզ՝ Մեծ Սպիտակ Եղբայրությանը: Քանզի մենք մարդկության այն Ուսուցիչներն եք, որոնք ուղեկցում են մարդկությանը միլիոնավոր տարիների ընթացքում: Մենք ձեզ հետ ենք եղել, երբ դուք մարմնավորվել էիք Լեմուրիայի և Անտլանտիդայի ժամանակներում, և մեր դպրոցներում ու աշրամներում ուսուցանել ենք ձեզ, երբ դուք դեռևս ավելի ցածր զարգացում ունեցող անհատներ էիք:
Ուստի գնահատե'ք այն, ինչ ձեր ունեցվածքն է՝ ձեր ձեռքբերումները, որոնք գալիս են հեռավոր անցյալից: Ձեր շնորհներն օգտագործեք ոչ այն բանի համար, որ խորասուզվեք պատրանքի մեջ, այլ որ բարձրանաք Աստվածային գիտակցության գագաթը:
Մի' կարծեք, թե դուք միայնակ եք ձեր Ճանապարհին: Մենք մշտապես ձեր կողքին ենք և կարող ենք բռնել ձեր ձեռքերը մեր ձեռքերով: Սակայն մենք չենք կարող բռնությամբ քաշել ձեր ձեռքերից ու տանել, եթե դուք համառ երեխաների պես հետ եք քաշում դրանք և հեռու փախչում էվոլյուցիոն զարգացման ուղուց:
Երևում է՝ ձեր ինտելեկտուլ մարմինները դեռևս բավարար չափով զարգացած չեն, որպեսզի ենթարկվեք Օրենքին և գիտակցեք այն առավելությունը, որ ձեզ Համբարձյալ Վեհապետներն են առաջնորդում և օգնում Ուղով ձեր առաջընթացին:
Այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, սակայն ունեմ մեր հաջորդ հանդիպումների ու զրույցների կանխավայելումը:
ԵՍ ԵՄ Էլ Մորիան՝ ձեր նկատմամբ հույսով լի

Комментариев нет:

Отправить комментарий