Գալիս է խավարի վերջը,
և ձեզ առջևում միայն Լույս է սպասվում
Պաշտելի
Մայր Մարիամ
25
հունիսի, 2012 թվական
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը՝ այս օրով ձեզ այցի եկածս:
Այսօրվա իմ գալուստն այնքան ուրախ չէ, ինչքան առաջ:
Քանզի տրտմած եմ ես: Եվ իմ տրտմնությունը պայմանավորված է հակադիր ուժերի շատ
դրսևորումներով, որոնք շփոթեցրել են մարդկությանը և թույլ չեն տալիս տեսնել
Աստվածային Ուղու հեռանկարը:
Ես նայում եմ երիտասարդությանը, դիտում հասուն ու
տարեց մարդկանց: Յուրաքանչյուր սերունդ աշխարհ է գալիս իր առաքելությունն
իրագործելու համար: Եվ տխուր է տեսնել, թե ինչպես են մարդիկ տանջվում առանց Աստծո.
փնտրում են Նրան և չեն կարողանում գտնել այն աղջամուղջում, որի մեջ այժմ
խորասուզված է մոլորակը:
Էվոլյուցիայի ավելի ուրախ ընթա՛ցք է ձգտում մուտք
գործել ձեր կյանքերի մեջ: Բոլորդ կարիք ունեք, որ ձեզ համար դրսևորվեն Աստվածային
էներգիաներ՝ դրանց թվում նաև Աստծո մայրական էներգիան, որը ես եմ ձեզ բերում:
Իմ հույսը չի մարում և չի կարող մարել: Ես փորձում
եմ իմ ներկայությունը զգալի դարձնել ամենուրեք, որտեղ հնարավոր է: Եթե մտնեք անտառ՝
ծառերի մեջ ինձ կտեսնեք. եթե բաց դաշտ դուրս գաք՝ ինձ կտեսնեք երկնքի ամպերի ֆոնի
վրա. եթե նայեք ճրագին՝ ես էլի ձեզ հետ եմ, և իմ ներկայությունը դուք կզգաք
պատրույգի ճարճատյունի և կրակի բոցի խաղում:
Իսկ եթե սովոր եք նայել իմ սրբապատկերին կամ
նկարին, ապա իմ ներկայությունն ամեն անգամվա հետ ավելի ու ավելի զգալի է դառնում,
երբ ավելի ու ավելի շատ ժամանակ եք հատկացնում իմ պատկերի վրա մտասևեռվելուն:
Ես ձեզ հետ եմ ձեր կյանքերում: Եվ մեր միջև չկա
որևէ պատնեշ: Իմ ներկայությունը ես ցուցաբերում եմ ամեն մի ձգտողի՝ յուրաքանչյուրին, ով իր սիրով
ունակ է իր շուրջը ստեղծելու այնպիսի ներդաշնակ մթնոլորտ, որում ես կարող եմ
ցուցաբերել իմ ներկայությունը:
Ամեն անգամ, երբ դուք մտածում եք իմ մասին և դիմում
ինձ, մենք մերձենում ենք իրար: Եվ մեր հաղորդակցությունը հնարավոր է դառնում՝
անկախ արտաքին անբարենպաստ պայմաններից, անկախ ձեր աշխարհում անորակ էներգիաների
գերիշխանությունից:
Ես ձեզ հետ եմ՝ անկախ ամեն ինչից: Դա իմ
սպասավորությունն է: Եվ ամեն անգամ, երբ դուք ժամանակ եք հատկացնում աղոթքին կամ
աղոթքային արթնությանը, ես ձեր ջանքերը հազարապատիկ ուժեղացնելու հնարավորություն
եմ ստանում: Այդ եղանակով մենք կարող ենք հաղթահարել մութ ուժերի ցանկացած
դիմադրություն: Եվ, որքան էլ ծանր լինի, որքան էլ հետին թվով մոլեգնեն խավարի ու
քաոսի կամայական դրսևորումներ, ես գիտեմ, որ իմ զավակները վաղ թե ուշ իմ կողքին
կլինեն:
Ես պարզ տեսնում եմ այն օրը, երբ ձեզնից
յուրաքանչյուրը՝ սիրելի՜ զավակներս, փրկված կլինեք և ազատված խավարի ու պատրանքի
գերությունից:
Ես պարզ տեսնում եմ այն օրը, երբ դուք կկարողանաք
հաղթահարել ձեր գիտակցության բոլոր անորակ վիճակներն ու անցյալի ոչ ճիշտ արարքների
հետևանքները:
Ես պարզ տեսնում եմ այն պահը, երբ ձեր դեմքերը կպայծառանան Աստվածային
Լույսով, և Աստվածային երանության այդ վիճակն այլևս երբեք չի լքի ձեզ:
Ես միշտ ձեզ հետ եմ ձեր բոլոր դժվարին
կացությունների ժամանակ, որոնցում հայտնվում եք ձեր կյանքերի ընթացքում: Եվ հիմա,
երբ կարողացա ձեզ նվիրել իմ սիրո և հոգածության մի մասնիկը, կուզենայի դիմել ձեզ
մի խնդրանքով:
Սիրելինե՛րս, մի՜ վհատվեք, մի՜ տրտմեք և մի՜ թաղվեք
թախծի մեջ: Ձեր ներսում մի մեխանիզմ կա պահված, որի միջոցով կարող եք ելք գտնել
ցանկացած դժվարին իարավիճակից: Ձեր ներսում կուրացուցիչ փայլատակում է Աստծո
մասնիկը: Հարկ է, որ օրվա ընթացքում միշտ ժամանակ հատկացնեք Աստծո հետ
հաղորդակցվելուն: Հարկ է, որ ձեր ներսում մշտապես աճեցնեք Աստվածայինի
զգացողություն:
Ինքներդ ձեզ ուժով աղոթել մի՛ ստիպեք: Գիտակցության
աղոթքային վիճակը բնական պետք է լինի: Եվ դուք պարզապես միշտ պետք է հիշեք մեր
համահնչունության և մեր Միասնության մասին: Այնժամ, երբ մտածում եք իմ մասին, դուք
արդեն մոտենում եք Աստծուն:
Հարկ է, որ օրվա ընթացքում ավելի շատ ժամանակ
հատկացնեք Աստծո հետ ձեր հաղորդակցությանը: Եթե Աստված ամենուրեք ձեզ հետ է՝
փողոցում լինի, աշխատավայրում, տանը, թե խանութում, ապա ձեր շուրջն ամեն ինչ սկսում
է փոխվել, Եվ ձեր կյանքը փոխում է իր հունը՝ մղվելով դեպի զարգացման Աստվածային
ուղին:
Շա՜տ քիչ ջանք է պետք գործադրել, սիրելինե՛րս: Ես
պնդում եմ, որ մշտապես պետք է ձեր գիտակցությունը համալարված պահեք Աստվածային
իրականության հետ: Օգտագործե՛ք միջոցների այն ամբողջ զինանոցը, որը մատչելի է ձեզ՝
իմ պատկերները, աստվածային երաժշտությունը, աղոթքը, Վարդարանները: Այն ամենը, ինչ
կարող է ձեր գիտակցությունը վեր հանել ձեր աշխարհում տիրող ունայնությունից, ձեզ
կմոտեցնի այն Լուսավոր Ուղուն, որն սպասում է ձեզ և անմիջապես կբացվի ձեր հայացքի
դեմ, հենց որ ինքներդ ձեզ նախապատրաստած կլինեք:
Այլևս գետնախորշերում թափառելու հնար չկա:
Անհրաժեշտ է դուրս գալ Լուսավոր Ուղու՝ Աստվածային Ուղու վրա:
Վե՛րջ տվեք ձեր դժբախտությունների ու
թշվառությունների համար ուրիշ մարդկանց, որիշ երկրների ու ժողովուրդների, ձեր
կառավարությանը, ձեր պետական մարմիններին ու կառույցներին մեղադրելուն: Ձեր
շրջապատի ամեն ինչը համապատասխանում է ձեր գիտակցության մակարդակին: Փոխե՛ք ձեր
գիտակցությունը, մոտեցրե՛ք այն Աստծուն, և մարդկանց ընդամենը մեկ սերնդի ընթացքում
ձեր կյանքերում ամեն ինչ կփոխվի:
Ես ասում եմ ձեզ, որ Լուսավոր Աստվածային
հնարավորությունը շողարձակում է ուղիղ ձեր քթի դեմ, բայց դուք այն չեք տեսնում:
Դուք պետք է ձեր շրջապատը լուսավորեք Աստվածային Լույսով, որը դուրս է հորդում ձեր
էության խորքից. այնժամ դուք կստանաք ըմբռնում և գիտելիք, որոնք ձեզ անհրաժեշտ են,
որպեսզի խավարից դուրս գաք դեպի Լույսը:
Ես այսօր եկա, որպեսզի ձեզ հիշեցնեմ, որ Աստծո հետ
ամեն ինչ հնարավոր է դառնում: Եվ դեպի Ընդհանուր Բարօրությունն ու Բարին ուղղված
ձեր նկրտումը կօժանդակվի համայն Երկնքի կողմից, ինչպես նաև վրա հասնող Նոր
Դարաշրջանի էներգիաներով:
Չարժե՜ տխրել և անելանելիության կրքեր բորբոքել:
Ահա ես ասում եմ ձեզ, որ գալիս է խավարի վերջը, և ձեզ առջևում սպասվում է միայն
Լու՜յս...
ԵՍ ԵՄ
Մայր Մարիամը՝
բոլորիդ
նկատմամբ սիրով ու հոգածությամբ լի
Տատյանա
Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий