Չնայած Ղրիմի բնակչությունը բավականին բարդ էթնիկական կառուցվածք ունի,
թերակղզու ժողովուրդը կարողացավ սեղմ ժամկետում համախմբվելով հանրաքվե
անցկացնել և գոնե այս խառը ժամանակների համար լուծել իր առջև ծառացած
անհետաձգելի խնդիրը: Հայկական երկու հանրապետությունները անհամեմատ ավելի
միատարր են, հետևաբար պետք է հուսալ, որ մեզ նույնպես կհաջողվի գոնե
նույնքան սեղմ ժամկետում լուծել համարյա նմանատիպ խնդիր: Վտանգը միայն մեր
չափազանց խելոքությունն է և իրարամերժ կարծիքների անվերջանալի բախումը:
Մինչդեռ հարցը շատ պարզ է դրված. այս պահին մեր ձեռքի տակ պետք է ունենանք
ամբողջ հայ ժողովրդի կամքի հստակ արտահայտությունը, որը կարող ենք ստանալ
միայն և միայն միասնական ու միաժամանակյա հանրաքվեի միջոցով:
Комментариев нет:
Отправить комментарий