Արտակարգ անսովոր Ուղերձ
Տիրուհի Պորցիա
27 հունիսի, 2014 թ.
ԵՍ ԵՄ Պորցիան...
Ես կրկին եկել եմ և հանձն եմ առնում
ձեզ վստահեցնել, որ այսօրվա մեր զրույցն այնքան էլ ուրախ չի լինի:
Ես հենց նոր եմ դուրս եկել
Կարմայական Վարչության նիստից, որպեսզի ձեզ փոխանցեմ իմ Ուղերձը: Կարմայական
Վարչության նիստը շատ լարված է ընթանում: Մենք փորձում ենք անցած կիսամյակում տեղի
ունեցած թեկուզ ինչ-որ մի քանի դրական փաստեր գտնել, որոնք վկայում են մարդկության
գիտակցության մեջ տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին:
Սակայն մենք չենք կարող վստահ լինել,
որ ոչ մեծ քանակությամբ անհատների թեկուզ լիովին համոզիչ քայլերը կարող են բավարար
լինել:
Մարմնավորման մեջ գտնվող մեր սաներից
մենք անկնկալում ենք ավելի մեծ ճկունություն, առաջադրված խնդիրների ավելի լայն
ըմբռնում և մեր աշակերտներին ներկայացված բոլոր պահանջների անվերպահ կատարում:
Եվ առաջին հերթին մեզ անհամոզիչ է
թվում ձեր կարգապահության մակարդակը:
Շատերը փորձում են այնպիսի գործեր
բռնել, որոնք իրենց տեսակետից նպաստում են մարդկության բարօրությանը:
Բայց, ասացե՛ք խնդրեմ, ինչու՞ եք
դուք կարծում, որ ձեր արածը համահունչ է այսօրվա մեր պահանջների հետ...
Մենք հատուկ պահում ու պահպանում ենք
մեր Դեսպանորդի առաքելությունը, որպեսզի կարողանանք կենտրոնացնել ջանքերը և
մարդկանց փոքր քանակությամբ հասնենք ավելի մեծ արդյունքների:
Սակայն մեր աշակերտներից շատերն իրենց
սնապարծության կամ ծուլության պատճառով հորինում են իրենց սեփական պլանները և
լուծում այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր են, բայց՝ ոչ ժամանակի այս պահի համար:
Մի պահ պատկերացրեք, որ ձեր տանը
հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվում է և հերթով այրում տան բոլոր իրերը: Իսկ դուք՝
փորձում եք այդ պահին նստել և դաշնամուր նվագել: Արդյո՞ք խելամիտ քայլ կլինի դա,
թե՞ համարժեք չի լինի տվյալ իրավիճակին...
Այնուհանդերձ՝ մեր սաներից շատ
շատերը շարունակում են զբաղվել այնպիսի գործերով, որոնք ինքնին վատը չեն և
նույնիսկ կարող են հանգեցնել իրենց հոգիների զարգացմանը: Սակայն մեր Ուսմունքի
անկյունաքարերից մեկը՝ բոլոր կենդանի էակներին օգնություն ցուցաբերելու Ուսմունքն
է:
Ձեր ֆիզիկական պլատֆորմը, որը
միլիոնավոր տարիների ընթացքում ապահովել է ձեր զարգացման հնարավորությունը,
ներկայումս հրատապ օգնության կարիք է զգում:
Մարդկության մտավոր գործունեության
արդյունքում ստեղծված ամբողջ նեգատիվ տարածությունը մի անխոցելի զրահի է վերածվել,
որի միջով չեն կարողանում անցնել մեր Հիերարխիայի արձակած նույնիսկ չափազանց հզոր
փրկարար ճառագայթները:
Դուք պարտավոր եք ձեր բոլոր ջանքերը
կենտրոնացնել այն բանի վրա, որ չեզոքացնեք մոլորակում կուտակված նեգատիվը:
Սակայն վերջին կես տարվա ընթացքում
մենք դրա փոխարեն միայն այդ նեգատիվի մեծացումն ենք տեսնում:
Մենք մեր նպատակներն ու խնդիրները
հստակ ենք դնում:
Մենք խոսում ենք աղոթքային
արթնության և օրվա մեջ 24 ժամ աղոթքային աշխատանք կատարելու անհրաժեշտության
մասին:
Մենք ասում ենք նաև, որ ձեր
ժամանակներում միայն աղոթքային աշխատանք կատարելը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է նաև
կոնկրետ ջանքեր գործադրել ֆիզիկական ոլորտում, որպեսզի չեզոքացվի մարդկանց
գիտակցությանը տիրած նեգատիվը:
Մեզ հակադիր ուժերն ավելի գործունյա
և կազմակերպված դուրս եկան: Փաստորեն մոլորակի ամբողջ տեղեկատվական դաշտը զավթել
են այնպիսի մարդիկ, որոնք ներկայացնում են մեզ հակադիր ուժերի շահերը:
Իսկ ինչու՞, այսպես կոչված,
լուսակիրները որպես օրինակ չվերցնեն այն, ինչ արդեն արված է տեղեկատվական դաշտում՝
ներառյալ համացանցը, և ուղղակի «մինուս» նշանը փոխեն «պլյուսի»...
Գոյություն ունեն մարդկանց
զանգվածային գիտակցությունը փոխելու տասնամյակներով մշակված տեխնոլոգիաներ: Սակայն
այդ տեխնոլոգիաներն այս պահին աշխատում են Լույսի և զարգացման էվոլյուցիոն ուղու
դեմ:
Եվ եթե դուք հապաղեք նաև հաջորդ
կիսամյակի ընթացքում, ապա ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ որևէ Վեհապետ չեն խոստանա բարեհաջող ելք առաջարկել այն
անհավատության ճգնաժամից, որը համակել է ամբողջ Երկիրը:
Այո՛, հատկապես այն պատճառով, որ
Աստվածային գիտակցությունն այժմ առկա չէ մարդկանց կյանքերում, մարդկային կյանքի
բոլոր բնագավառներում մենք ճգնաժամ ենք արձանագրում:
Ես կնկարագրեմ այն տեխնոլոգիան, որով
գործում են խավարի ուժերը:
Սկզբում տարածություն է նետվում ոչ ճիշտ
ռիթմ: Դա իր արտացոլանքն է գտնում ժամանակակից երաժշտության մեջ, որն այդքա՜ն դուր
է գալիս երիտասարդությանը: Զուգահեռաբար, աստվածային զգացողությունների փոխարեն
տարածվում են թմրանյութեր, որոնք թեև նմանատիպ զգացողություններ են առաջացնում,
բայց ամբողջովին քայքայում են մարդու նուրբ մարմինները: Դրանց քայքայումից հետո
հիվանդանում և մեռնում է նաև ֆիզիկական մարմինը:
Գործողությունների մյուս փուլը՝
գայթակղություններն են: Ձեզ նախ գովազդ են ցուցադրում, որը գրգռում է ձեր
ցանկություններն ու պահանջմունքները:
Այնուհետև ձեզ հաճկատարորեն տոկոսով
փող են առաջարկում, որպեսզի դրանցող գնեք ձեր գայթակղությունը շարժած առարկաներն
ու իրեղենը: Արդյունքում՝ մինչև ձեր մարմնավորման ավարտը դուք բռնված եք մնում
ֆինանսական կախվածության թակարդում:
Երիտասարդները, փոխանակ լուրջ
աշխատանքով զբաղվելու և հաճույք ստանալու իրենց աշխատանքից, ստիպված են լինում
ուղղակի փող հայթայթել՝ թղթի կտորներ, որոնք փոխարինում են ընդհանուր բարօրության
համար կատարվող իսկական աշխատանքի պարգևած ուրախությանը: Իսկ դրան հետևում է
կյանքից դժգոհելն ու ընդվզումը:
Հաջորդ փուլում քարոզվում է
բռնություն և ստեղծվում է զենքի և բիրտ ուժի պաշտամունք: Այնուհետև ստեղծվում է թշնամու
կերպար, որը ձեր ներսից դուրս է գտնվում՝ որևէ ազգության, երկրի, կամ բառային
հասկացության տեսքով, որը, կախված կիրառվող գաղափարաբանությունից, իբր երջանիկ ապագայից
ձեզ հեռացնող մի արտաքին խոչընդոտ է:
Այդ ամենի արդյունքում երիտասարդների
մի սերունդը մյուսի հետևից զոհ են գնում հանուն կեղծ իդեալների և արժեքների: Կարման
ավելի ու ավելի է խճճվում ու ծանրանում:
Մենք գալիս և պատրաստի դեղատոմսեր ու
բացատրություններն ենք տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Երկրի վրա:
Բացի այդ՝ մենք ձեզ հստակ ցույց ենք
տալիս Ուղին և շարժման ուղղությունը:
Սակայն մոլորակի վրա բնակվող միլիոն
մարդու մեջ հազիվ թե գտնվի մեկը, որն այնքան օժտված լինի անհրաժեշտ հավատով ու
գիտակցությամբ, որպեսզի ականջալուր լինի մեր խորհուրդներին: Մնացածները համառորեն
շարունակում են իրենց երթը դեպի անդունդ:
Ես այսօր եկա արտակարգ անսովոր
զրույց վարելու համար:
Ես փորձեցի բոլոր շեշտադրումներն
իրենց տեղերում դնել:
Բայց ես պետք է խոսեմ ևս մեկ կարևոր
բանի մասին: Այն վերաբերում է ձեր ապագային: Ո՛չ ես, ո՛չ Կարմայական Վարչության
մյուս անդամները ներկա պահին չենք կարող խոստանալ, որ հաջորդ կիսամյակում
կկարողանանք պահպանել մոլորակի համակշռությունը:
Մենք կարող էինք հույսեր կապել Մեծ
Կենտրոնական Արևից էներգետիկական օժանդակություն ստանալու հետ, սակայն, որպեսզի
այդ օգնությունը ցուցաբերվի, պահանջվում են փաստեր առ այն, որ մարդկությունը լսում
է մեզ և ընթանում մեր մատնանշած Ուղով:
Բավարար քանակությամբ այդպիսի փաստեր
մենք չենք կարողանում գտնել:
Ուստի ես ամենայն խստությամբ կոչ եմ
անում ձեզ՝ մի կողմ դնել ձեր անձնական նախաձեռնությունները և ձեր ջանքերն
ամբողջովին կենտրոնացնել աղոթքային գործառությունների և կոնկրետ գործողությունների
միջոցով մոլորակի համակշռությունը պահպանելու վրա:
Եվ եթե իմ այս Ուղերձից հետո մեր
սաներից մեկնումեկը հանկարծ էլի հարցնի, թե ի՞նչ պետք է անի ինքը, ապա ես
կհրաժարվեմ ապագայում կրկին գալ և տալ իմ Ուղերձներն ու խրատները:
ԵՍ ԵՄ Պորցիան
Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий