Ամենից առաջ պետք է ընտանիքու՛մ
ծլարձակեն ամենաբարձր բարոյական
իդեալները
Տիրուհի Նադա
26 հունիսի, 2014 թ.
ԵՍ ԵՄ
Նադան:
Ես այսօր
եկել եմ, որ ձեզ հետ խաղաղ զրույց վարեմ այնպիսի հարցերի շուրջ, որոնք փաստորեն վերաբերում
են Երկիր մոլորակում ապրող բոլորին:
Ես կխոսեմ
ընտանիքի, օջախի և այն մասին, ինչը մարդկային կյանքի անքակտելի մասն է կազմում, և
առանց որի մարդկային կյանքը լիահունչ և ներդաշնակ չէր լինի:
Մարդկանցից
շատերը հիասթափված են իրենց ընտանիքից: Նրանք իրենց դժգոհություննեն արտահայտում, իսկ
նրանց օջախները վերածվել են կտտանքների խցի:
Ինչու՞ է
այդպես լինում: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել, որ շատերի համար ամենասուրբ
բանը՝ ձեր երեխաները, չարժանանան սիրո և հոգածության և ստիպված լինեն մեծանալու
վիճաբանությունների ու բացահայտ թշնամանքի մթնոլորտում:
Սիրելինե՛րս,
չէ՞ որ միշտ չէ, որ այդպես է եղել: Եվ ձեր ուժերից վեր չէ, որ ձեր ընտանիքներում
վերականգնեք ներդաշնակությունը, սերը և խաղաղությունը:
Կուզենայի
խոսել ժամանակակից հանրության մեջ կնոջ դերի մասին: Կուզենայի ձեզ հիշեցնել, որ
կինն առաջին հերթին ընտանեկան օջախի, խաղաղության ու հանդարտության պահապանն է:
Հենց որ
ամեն մի ընտանիքում և յուրաքանչյուր տան մեջ խաղաղություն, սեր և ներդաշնակություն
թագավորի՝ մեզ հակադիր ուժերի համար շատ դժվար կլինի հանրությանը մշտական վախի մեջ
պահելն ապագայի նկատմամբ:
Հատկապես
ընտանիքը, նրա բարօրությունն է դրված ամեն մի առողջ հանրության հիմքում:
Իսկ կինն
ընտանիքում հատուկ դեր է խաղում: Քանզի
հենց նրանից է կախված տան մեջ հոգածության ու սիրո մթնոլորտ ստեղծելը:
Ուստի
այսօր ես իմ խոսքն առաջին հերթին ուղղում եմ կանանց: Հանրության մեջ ձեր դերն այժմ
ելել է առաջին պլան: Հատկապես ձեզնից է կախված, թե ինչ իդեալներ կդավանի մարդկանց
հաջորդ սերունդը: Հատկապես ձեզնից է կախված այն բարոյական սկիզբը, որը դուք ունակ
կլինեք ներարկելու ձեր զավակներին, և այն բարոյական սկիզբը, որը դուք ունակ կլինեք
պահպանելու ձեր ընտանիքներում:
Ամուսնու
և կնոջ հարաբերությունների մաքրությունն ինքնաբերաբար նպաստում է ընտանիքի և
երեխաների առողջությանը:
Եթե ձեր
հարաբերությունները հիմնված են իսկական սիրո վրա, ապա դուք հավատարիմ եք բարձր
բարոյական իդեալներին, և այդ իրադրության մեջ երեխաներն ունակ են դառնում
սնուցվելու իսկական, անեղծ սիրով: Եվ մայրական կաթի հետ ստացած սիրո հատկանիշը ձեր
երեխաներին կուղեկցի մինչև իրենց կյանքի ավարտը:
Երբևէ
խորհե՞լ եք արդյոք այն մասին, որ այս կամ այն պետության ընտանիքների
մեծամասնությունում Աստվածային իրադրության ստեղծումը ընդամենը մի սերնդի կյանքի
ընթացքում կարող է այդ պետության հասարակական հարաբերությունները համապասխանացնել
բարոյականության ու առաքինության ամենաբարձր չափանիշներին:
Ուստի
հատկապես ընտանիքի, հատկապես ընտանիքի ներսում երեխաների նկատմամբ վերաբերմունքի
բարելավման համար պետք է ջանքեր գործադրի հանրության առաջադեմ հատվածը:
Ընտանիքում
երկրորդական հարցեր չեն լինում: Կարևոր է ամեն ինչը: Կարևոր է և՛ երեխայի ծնունդը
պլանավորելը, և՛ նրա դաստիարակության ու կրթության մասին հոգալը: Կարևոր է, որ
ընտանեկան հարաբերությունները խարսխվեն հոգածության ու խնամքի վրա: Այդպիսի
մթնոլորտում ապագա սերունդն իր մեջ կներառի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի այն կրի
կյանքում և կիրառի ամեն մի բնագավառում:
Խորհե՞լ
եք արդյոք այն մասին, թե ինչու՞ եք ընտանիք կազմում. ինչի՞ համար և ի՞նչ նպատակով...
Ինչպես
մարդկային գործունեության ցանկացած բնագավառում, ընտանիք կազմելու հարցում
նույնպես շատ կարևոր է շարժառիթը:
Եվ եթե
դուք ամուսնանում եք միայն այն բանի համար, որ սեքսով զբաղվեք և օրինական հիմքով
հագուրդ տաք ձեր սեռական բնազդներին, ապա ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ
անց ձեր ընտանիքը ձեզ համար կվերածվի բեռի և իսկական տանջանքի:
Որովհետև
այն ամենը, ինչ դուք անում եք անձնական հաճույքներ ու վայելքներ ստանալու համար,
ձեզ չի կարող իսկական երջանկություն պարգևել:
Իսկ եթե
դուք ընտանիք եք կազմում, որպեսզի կյանքում մեկդ մյուսին օգնեք, և ձեր նպատակը
երեխաներ ծնելն ու նրանց լավագույն ավանդույթներով դաստիարակելն է, ապա այդ
դեպքում ձեր ընտանիքն առավելագույն չափով կմոտենա ձեր իդեալին:
Սակայն
որպեսզի ձեր ընտանիքում մշտապես երջանկություն տիրի, անհրաժեշտ է, որ ձեր
ընտանիքում առաջին տեղում մնա բարձրագույն բարոյական օրենքի նկատմամբ պաշտամունքը.
համընդհանուր լեզվով այդպես է ընդունված ձեր կյանքում անվանել Աստվածային Օրենքը:
Այսպիսով,
եթե ձեր ամբողջ կյանքի ընթացքում դուք առաջնորդվում եք Բարձրագույն Օրենքով, ապա
ձեր ընտանեկան հարաբերությունները կկառուցվեն բարոյական և առաքինության բարձր
չափանիշներով:
Հանդուրժողականությունն
ու համբերությունը ամուսինների այն գծերն են, որոնք ուղղակի անհրաժեշտություն են
երկարատև ու երջանիկ համատեղ կյանքի համար: Հանդուրժողականությունն ու
համբերությունը այն հատկանիշերն են, որոնք բխում են սիրո հատկանիշից՝ իսկական սիրո
հատկանիշից, որը համապատասխանում է Աստվածային չափորոշիչներին:
Ինչպես
երևի նկատեցիք, ձեր կյանքում ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով եք ունակ Աստվածային
Օրենքը մտցնել ձեր կյանք:
Մարդկային
կյանքի ցանկացած բնագավառում միշտ կան երկու մոտեցումներ՝ Աստվածային և ոչ
աստվածային:
Ընտանիքը
և ընտանեկան կյանքը որևէ կերպ բացառություն չեն կազմում այդ կանոնից:
Դեռ
ավելին՝ ես ձեզ կասեմ, որ նախ և առաջ ընտանիքու՛մ պետք է ծլարձակեն ամենաբարձր
բարոյական իդեալները:
Երբ
ընտանիք կազմելու ամենասկզբում դուք ճիշտ նկրտումներ ունեք և դրանից հետո ձեր
մտադրությունը համբերատար ու պլանաչափորեն պահպանում եք ամբողջ կյանքի ընթացքում,
ապա անպայման ամուր ընտանիք կունենաք, որում մշտապես ներկա կլինի երջանկությունը:
Եվ քանի
որ ընտանիք կազմելու գլխավոր նպատակներից մեկը մանկածնությունն է, ապա երեխաների
ծնվելու մասին հարկավոր է մտածել դեռևս նրանց սաղմնավորվելուց շատ առաջ: Քանզի
նախքան այդ որքան կուսական ու մաքուր լինեն ամուսինների միջև հարաբարությունները,
այնքան ավելի մեծ կլինի հավանականությունն այն բանի, որ ձեր ապագա երեխայի մեջ
կգրավեք մեծ հոգևոր նվաճումների տեր հոգու:
Ինչու՞ է
այնպես ստացվել, որ այդքան շատ երեխաներ են ծնվում, որոնք ժամանակի ընթացքում առաջ
են բերում իրենց ծնողների դժգոհությունը:
Պատճառն
այն է, որ մանկածնության հարցը ինքնահոսի է թողնված: Ձեզ չի մտահոգում այն, որ
բուն բեղմնավորումը պետք է տեղի ունենա որպես Աստվածային Արարչության բարձրագույն գործողություն:
Չէ՞ որ հենց մանկածնության հարցում է, որ մարդիկ նմանվում են Աստվածներին:
Սակայն
այդ բարձրագույն արաչական գործողությունը դեպքերի մեծ մասում վերածվում է սեքսուալ
քմայքների բավարարման կողմնակի արդյունքի:
Արժե՞
արդյոք այդքանից հետո տրտնջալ երեխաներից... Ո՛չ, համաձայն կարմայի օրենքի՝ դուք
բեղմնավորման ու հղիության ընթացքում ձեր երեխայի մեջ այնպիսի հոգու եք գրավում,
ինչպիսին ձեր գիտակցության մակարդակն է և այն շարժառիթը, որով ամուսնացել եք: Եվ
քանի որ ձեր մանչուկի կյանքի առաջին տարիներին շատ կարևոր է մոր դերը, ապա այդ
ժամանակի ընթացքում նա տառացիորեն իր մեջ է ներառում ոչ միայն ձեր արարքները, այլև
ձեր մտքերը:
Եթե դուք
ճիշտ տրամադրվածություն ունեք և ճիշտ շարժառիթներ, ապա ձեր ամեն մի երեխայի ծննդից
հետո ձեռք կբերեք երջանկություն և ձեր վաստակը կունենաք հետագա մարմնավորման
համար: Եվ անգամ ձեր ընթացիկ կյանքի ուշ շրջանում կարժանանաք ընտանեկան
երջանկության վաստակած պարգևների:
Իսկ եթե
ձեր երեխաները ձեզ համար պատահական հանգամանքների արյունք են, ապա հազիվ թե դուք
երջանիկ լինեք, և հազիվ թե ձեր տանը երջանկություն լինի:
Այս կարճ
զրույցում ես չկարողացա շոշափել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են ընտանիքին
ու երեխաներին:
Սակայն
կարևորն այն է, որ ձեզնից շատերին ես ստիպեցի խորհել այն մասին, թե որքա՜ն կարևոր
է ձեր կյանքում ամեն ինչ: Ձեր ամեն մի քայլը հետևանքներ է ծնում, որոնք կարող են
կա՛մ երջանկություն բերել, կա՛մ դժբախտություն:
Փաստորեն
դուք ինքներդ եք ձեր երջանկության կերտողը:
Հարկավոր
է միայն մշտապես գիտակից մնալ և մշտապես զգալ Աստծո հետ ձեր միասնությունը:
ԵՍ ԵՄ Նադան
Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий