Հասել է ձեր գործելու ժամանակը...
Տեր Շիվա
21 հունիսի,
2014 թ.
ԵՍ ԵՄ Շիվան...
Այսօր՝ ամառային արևադարձի այս օրով, ես այցի եմ եկել
ձեզ...
Եվ, ինչպես միշտ, վճռական եմ ու անդրդվելի:
Մեր հետևորդներին ներկայացվող պահանջներն օրեցօր մեծանում
են:
Եվ դա լիովին արդարացված է: Եթե մի քանի տարի առաջ մենք
ջանում էինք ձեզ ուսուցանել և խրատել, ապա հիմա ուսուցման ժամանակն ավարտված է, և
հասել է վճռական գործողությունների ժամանակը:
Թերսովորածը լրացնելու այլևս հնարավորություն չկա:
Ահա ձեզ ասում եմ՝ իրավիճակն օր օրի, անգամ ժամ առ ժամ
շիկանում է:
Հենց հիմա վրա է հասել
այն պահը, հանուն որի ձեզնից շատերը մարմնավորվել
են:
Մոլորակի համակշռությունը խզվելու եզրին է:
Երկրում խաղաղությունը տառացիորեն մազից է կախված:
Եվ ձեզնից շատերը,
փոխանակ Աստվածային աշխարհը պաշտպանելու պատրանքի ուժերից, որոշել են հանգստանալ՝
կարծես թե աշխարհում ոչինչ տեղի չի ունենում:
Ահա ասում եմ ձեզ՝ մեզ հակադիր ուժերն անում են ամեն ինչ,
որ Երկիր մոլորակում հետագա էվոլյուցիոն զարգացումը դառնա անհնարին:
Ահա ասում եմ ձեզ՝ հենց հիմա է այն պահը, երբ պետք է
գործադրեք ձեր բոլոր ջանքերը, ունակությունները, տաղանդներն ու հմտությունները,
որպեսզի նախ և առաջ վերականգնեք ուժերի ներքին համակշռությունը, ապա վճռական
հարձակման անցնեք արտաքին աշխարհում:
Դուք պարտավոր եք ձեր աշխարհում վերականգնել Աստվածային
կարգը...
Եթե առաջվա պես այնպիսի տեսք ընդունեք, թե իբր ոչինչ տեղի
չի ունենում, և եթե անտեսեք մոլորակում Աստվածային կերպերը պահպանելու ձեր պարտքը,
ապա կկորցնեք ձեր մոլորակը՝ այն պլատֆորմը, որի վրա ընթանում է միլիարդավոր
հոգիների զարգացումը:
Դուք պատասխանատու՛ եք Երկիր մոլորակի համար...
Դուք չե՛ք կարող ոչինչ չանել...
Խաղաղ ուսուցման համար հատկացված ժամանակն սպառվա՛ծ է...
Հասել է վճռական գործողությունների՛ ժամանակը...
Ցուցադրե՛ք, թե ինչ եք սովորել անցած այս 10 տարիների
ընթացքում, երբ ուսում էիք առնում Համբարձյալ Դասերի ղեկավարությամբ...
Մոլորակի համակշռությունը կարելի կլիներ պահպանել աղոթքային
Արթնության օգնությամբ: Անձամբ ես մեր դեսպանորդի միջոցով այս տարվա մարտի 23-ին
ձեզ խնդրեցի աղոթքային Արթնության միջոցով էներգիա հղել Վեհապետներին:
Եվ եթե ընդամենը տասը հազար մարդ արձագանքեին իմ կոչին, ապա
մեզ կհաջողվեր դեռևս գարնանային գիշերահավասարի օրերին մոլորակի իրավիճակը շրջել
դեպի խաղաղ հուն:
Սակայն աղոթողների քանակը հազիվ հասավ երկու հազար հոգու:
Սկզբնական շրջանում նուրբ ոլորտում կազմավորվող ցանկացած
բացասական էներգիա կարելի է մարել աղոթքի օգնությամբ: Սակայն գալիս է այնպիսի պահ,
երբ բացասական էներգիաները սկսում են իջանել ֆիզիկական ոլորտ: Իսկ այդպիսի պահերին
արդեն ձեզնից պահանջվում է ոչ միայն աղոթքային էներգիա, այլ նաև կոնկրետ աշխատանք
ֆիզիկական ոլորտում:
Լինելիության ամեն մի ոլորտում պետք է հակահարված տրվի
բացասական էներգիաներին...
Ես ձեզ կհիշացնեմ Օրենքը. Երբ մարդկության Մեծագույն
Ուսուցիչները գալիս են, որպեսզի Ուսմունք տան մարմնավորված մարդկությանը՝
նշանակում է մոլորակին սպառնում են համամոլորակային բացասական գործընթացներ:
Մենք մարդկությանը միշտ հնարավորություն ենք տալիս
ընթանալու ամենահեշտ ուղով՝ սեփական գիտակցությունը փոխելու ուղով:
Մենք Ուսմունք ենք տալիս, որի շնորհիվ հաշված տարիների
ընթացքում կարելի է փոխել մարմնավորման մեջ գտնվող անհրաժեշտ քանակությամբ
մարդկանց գիտակցությունը:
Մենք դրա համար վիթխարի քանակությամբ Աստվածային էներգիա
ենք ծախսում, որպեսզի մեր Ուղերձները փոխանցենք ձեր աշխարհին:
Սակայն վրա է հասնում այնպիսի պահ, երբ մարդկությունը
հրաժարվում է ընթանալ հեշտ ուղով:
Ավելի ու ավելի է շատանում այն անհատների թիվը, որոնց հետ
մենք հույսեր ենք կապում, իսկ իրենք գայթակղվում են պատրանքի մոգությամբ և դուրս
գալիս Ուղուց:
Եվ ահա՝ այդ պահը վրա է հասել:
Այնժամ, երբ մարդկությունը զանգվածաբար հրաժարվում է
ընթանալ գիտակցությունը փոխելու հեշտ ուղով, ուժի մեջ է մտնում կարմայի օրենքը:
Ցանկացած կարմա կարելի է մեղմել մտքի և հույզի մակարդակով:
Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել սխալները և ապաշավել:
Երբ հեշտ ուղին մերժվում է, կարման սկսում է իջանել
ֆիզիկական ոլորտ: Որոշակի պարբերականությամբ դա տեղի է ունենում սովորականից ավելի
եռանդուն կերպով:
Ամեն անգամ, հերթական համաշխարհային պատերազմից առաջ մենք
համաձայնության ենք գալիս այս Տիեզերքի Բարձրագույն Խորհրդի հետ և թողության շնորհ
ենք ստանում մեր Ուսմունքը փոխանցելու համար: Մենք դա անում ենք այն հույսով, որ
մարդկությունը կհամաձայնի ընթանալ գիտակցությունը փոխելու ուղով:
Բայց ամեն անգամ մեր փորձերն անհաջողության են մատնվում, և
մենք չենք կարողանում հասնել այն բանին, որ մարմնավորման մեջ գտնվող հարկ եղած
քանակի անհատներ ընթանան մատնանշած Ուղով:
Եվ այդ հրաժարվելուն միշտ հաջորդում է կարմայի իջանելը:
Ես պետք է ձեզ հայտնեմ, որ ցանկացած պահի հնարավոր է
վերադառնալ հեշտ ուղուն: Նաև պետք է հայտնեմ, որ պատերազմները, արհավիրքները
տարերային աղետները Տիրոջ պատիժը չեն հանդիսանում:
Բոլոր այդ երևույթները մարմնավորման մեջ գտնվող մարդկանց
գիտակցության արգասիքներն են: Հատուցումը՝ որպես հետևանք, անխուսափելիորեն
հաջորդում է իրեն ծնող պատճառին:
Մարդկության գիտակցության փոփոխությունը, միևնույնն է, տեղի
է ունենալու: Դա անխուսափելի է, ինչպես արևածագը: Այստեղ հարցը միայն այն է, թե
տառապանքների ի՞նչ քանակություն է պահանջվում, որպեսզի մարդկությունը վերջապես
քաղի իր դասերը:
Իմ այս Ուղերձը ես տալիս եմ այն հույսով, որ թեկուզ քիչ
քանակությամբ մեր աշակերտներ կկարողանան համախմբվել և գործել:
Անհրաժեշտ է, որ լինելիության բոլոր ոլորտներում և
մարդկային գործունեության բոլոր բնագավառներում դուք կարողանաք կանխել մեզ հակադիր
ուժերի բոլոր դրսևորումները:
Եվ որքան ավելի կուռ համախմբված գործեք, այնքան ավելի շատ
մահերից, բռնություններից ու դժբախտություններից կհաջողվի խուսափել:
Հասել է ձեր գործելու ժամանակ...
Հենց հիմա...
ԵՍ ԵՄ ՇԻՎԱՆ...
Տատյանա Միկուշինա,
2014 թ.
թարգմանեց Խ.
Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий