Ձեր խնդիրը՝ ձեր հոգիները պահպանելն
է
Սանատ Կումարա
(Արամազդ)
20 հունիսի,
2014 թ.
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Այս օրով ես եկել եմ ճիշտ և ճիշտ մեր որոշած ժամին:
Եվ ինչպես միշտ, մտադիր եմ օգտագործել այս Աստվածային
հնարավորությունը, որպեսզի ներկայումս Երկրում ապրող մարդկությանը փոխանցեմ մեր
գիտելիքն ու Երկրում տեղի ունեցող փոփոխությունների մեր ըմբռնումը:
Մեր նախորդ Ուղերձներում մենք բազմիցս հայտարարել ենք, որ
Երկիր մոլորակի ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են: Մենք ասել ենք, թե
ինչ պետք է ձեռնարկել, որպեսզի ձեր սեփական թրթիռներն ու ձեր գիտակցության
մակարդակը համապատասխանեն նոր իրականությանը:
Ձեզնից նրանք, ովքեր անշեղորեն հետևել են մեր
հանձնարարականներին, աննախադեպ թռիչք են ունեցել իրենց զարգացման մեջ: Նրանց առջև
բացվել են ներքին զարգացման չտեսնված հնարավորություններ ու հեռանկարներ: Նրանք
Աստվածային հնարավորության ալիքի վրա են, ինչը հոգուն թույլ է տալիս նոր
մակարդակով շարունակելու սեփական էվոլյուցիան:
Ձեզ տրվել է այդ հնարավորությունը... Դուք կարողացա՜ք բռնել
մեր օգնության ձեռքը և օգտվեցիք մեր խորհուրդներից:
Բայց մարդկության մեծամասնության հետ դա տեղի չունեցավ:
Մարդիկ ընկան էներգիաների շրջապտույտի մեջ և չեն գիտակցում տեղի ունեցող
գործընթացների ամբողջությունը:
Նրանք ընկել են այնպիսի դրության մեջ, երբ նոր էներգիաները
նրանց էության միջից դուրս են հանում բոլոր կարմայական նստվածքներն ու հին
էներգիաների բոլոր շերտերը: Դա նման է այն հիմնարար մաքրմանը, որը դուք կատարում
եք ձեր տներում: Դուք թափ եք տալիս հին իրերի փոշին, ավլում եք աղբը, և որոշ
ժամանակով ձեր շուրջն առաջանում է քաոս ու թափթփված վիճակ:
Մի՛ սպասեք, թե ինչ-որ մեկը կգա և կարգուկանոն կհաստատի ձեր
տանը: Ձեր էության ներսում կարգուկանոն կարող եք հաստատել միայն դուք և ուրիշ ոչ
ոք:
Ուստի մենք նախապես զգուշացրեցինք, որ ձեզնից
յուրաքանչյուրը, որ անցումային այս ժամանակահատվածում ապրում է մոլորակի վրա,
պարտավորված կլինի և կանի իր ընտրությունը:
Իսկ հիմա, անկախ մոլորակի անմխիթար վիճակից, ձեզ աննախադեպ
հնարավորություն է տրվում ձեր սեփական զարգացման համար:
Այն, ինչ առաջ՝ նախորդ դարերում, հանգիստ պահված էր ձեր
էության խորքում, ներկայումս, շնորհիվ բարեփոխությունների էներգիաների, ելնում է մակերես:
Դուք կարող եք դա զգալ ինչպես ինքներդ ձեզ վրա, այնպես էլ տեսնել
տառացիորեն ամենուրեք:
Լա՞վ է դա, թե՞ վատ... Անշուշտ, ֆիզիկական ոլորտում
բարեհաջող գոյատևելու համար դա այնքան էլ լավ բան չէ: Բայց ձեր հոգու համար՝
հսկայական հնարավորություն է:
Մենք նախապես՝ այս պահից տասը տարի առաջ, վիթխարի
Աստվածային ողորմածություն ստացանք մեր Ուղերձները ձեզ փոխանցելու համար: Այդ
Ուղերձների նպատակը՝ էներգետիկական թռիչքին ձեր հոգիները նախապատրաստելն էր:
Եվ իսկապես, շատերը ստացան այդ նախապատրաստությունը: Մենք
միայն ափսոսում ենք, որ մեր այդ օգնությունն ու օժանդակությունը ստացած մարդկանց
քանակն այնքան էլ մեծ չեղավ:
Անգամ այնպիսի մարդկանց շարքերում, որոնք իրենց կարմայով ու
թրթռանքի մակարդակով կարող էին հաղորդակցվել մեր Ուղերձներին, շատ չեղան այն
անհատները, որոնք ճշգրտորեն հետևեցին մեր հանձնարարականներին:
Դուք կարդում եք մեր Ուղերձները և շարունակում ապրել նախկին
կենսակերպով: Դուք չեք կարողանում հավատալ, որ պարզապես հետևելով մեր
հանձնարարականներին՝ հնարավոր է էապես հեշտացնել գոյատևումը և միանգամայն
որոշակիորեն փրկել հոգին:
Հավատի պակասը խանգարում է մարդկանց, որ մեր
հանձնարարականները լուրջ ընդունեն: Հավատի պակասը լուրջ փորձաքար է դարձել շատ
հոգիների համար:
Հիմա ես ձեզ կբացատրեմ, թե ինչու՞ եք դուք վախենում հավատալ
և ինչու՞ եք զգուշավորություն ցուցաբերում ամեն մի նոր ուսմունքի և անգամ հին
կրոնների նկատմամբ:
Մարկային կյանքի ոչ մի բնագավառում այնքան աղավաղումներ
չկան, որքան հավատի բնագավառում: Եվ դա հասկանալի է և լիովին արդարացված: Ըստ
էության, հավատի հարցը ամենագլխավոր հարցն է ցանկացած մարդկային անհատի համար. չէ՞
որ եթե հավատում եք և անկեղծ եք հավատում, ապա արդեն իսկ փրկված եք:
Այդ պատճառով մեզ հակադիր ուժերն անում են ամեն ինչ,
որպեսզի ձեր աշխարհում վարկաբեկեն Ճշմարտության ցանկացած աղբյուր և ցանկացած
ճշմարիտ Ուսմունք: Ամենատարածված եղանակը՝ բազմաթիվ կեղծ ուսմունքներ և աղանդներ
ստեղծելն է: Ստի այդպիսի առատության պայմաններում կորսվում է ոչ միայն հավատը, այլ
նաև լավագույն ապագայի հույսը:
Հաջորդ մեթոդը, որն օգտագործում են մեզ հակադիր ուժերը՝
խաբեություն ու զրպարտանք սերմանելն է: Ամեն ճշմարիտ բան աղճատվում է և խառնվում
կեղտի հետ: Դա վանում է Ճշմարտություն որոնողներից շատերին և նրանց հանում
զարգացման Աստվածային ուղուց:
Իսկ ի՞նչ են նրանք առաջարկում դրա փոխարեն. բազմաթիվ
գայթակղություններ, շատ թակարդներ են լարում ֆիզիկական ոլորտում, որոնց մեջ
հայտնված մարդիկ կտրվում են զարգացման էվոլյուցիոն ուղուց:
Ձեր Ուղին՝ Ձեռնադրումների Ուղին է: Այդ Ուղու վրա ձեզ
սպասում են ամենադժվարին փորձություններ ու խոչընդոտներ:
Միայն հավատով ուժեղագույնն ունակ կլինի հաղթահարելու
ֆիզիկական աշխարհի բոլոր թակարդներն ու գայթակղությունները:
Ուստի, ձեր ամբողջ
կյանքի ընթացքում ինքներդ ձեզ միշտ հիշեցրե՛ք Աստծո և Բարձրագույն իրականության
մասին:
Ձեր կյանքի և ոչ մի ժամն առանց Աստծո չպետք է անցնի: Միայն
այն դեպքում, երբ մշտապես կենտրոնացված եք Բարձրագույն իրականության վրա, դուք
անխոցելի եք դառնում մեզ հակադիր ուժերի համար. դուք զանազանման կարողություն եք
ստանում, որն օգտակար է ձեր հոգին պաշտպանելու այն ամենից, ինչն անդառնալի վնաս է
հասցնում նրան:
Նորից եմ ձեր ուշադրությունը հրավիրում այն բանի վրա, որ
ներկայումս տեղի է ունենում հետագա զարգացմանն ունակ հոգիների զտում այն
հոգիներից, որոնք դրան այլևս ունակ չեն:
Ձեր ժամանակը հոգևոր աճի հսկայական հնարավորություն է տալիս
ձեզ: Դուք հեշտությամբ կարող եք զանազանել, թե ով՝ որ ուժերի կողմից է: Քանզի և՛
քաղաքական գործիչները, և՛ ֆինանսական ձեռնածուները, և՛ իշխանավորներն այլևս չեն
կարողանա դեմքներին պահել իրենց բարետես դիմակները:
Բոլոր դիմակները պատռված են, և ակնհայտ է դարձել, թե ով՝ ո՛ր
կողմից է հանդես գալիս:
Իսկ եթե դուք պարզ տեսնում եք ու գիտեք, թե ով է հանդես
գալիս ոչ աստվածային ուժերի կողմից, և վախից կամ շահամոլությունից դրդված
շարունակում եք նրանց օժանդակել, ապա փաստորեն դուք հանդես եք գալիս հենց այդ
ուժերի կողմից:
Ուստի նախքան ձեր կյանքում որևէ որոշում ընդունելը՝ մի լավ
կշռադատեք բոլոր այն հետևանքները, որ այդ որոշումը կթողնի, առաջին հերթին, ձեր
հոգու վրա:
Ֆիզիկական մարմինը հողին կմնա, իսկ ձեր խնդիրը՝ ձեր հոգին
պահպանելն է:
Դրա համար էլ բոլոր ժամանակների բոլոր իմաստունները
գերադասել են կորցնել իրենց մարմինը, բայց պահպանել հոգին:
Մտածե՛ք իմ այս Ուղերձի շուրջ:
ԵՍ ԵՄ Սանատ
Կումարան: ՕՄ
Տատյանա Միկուշինա, 2014թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий