Հայերենն
այն եզակի լեզուն է, որում ակներև կապ կա «հոգալ», «հոգս», «հոգածություն»
բառերի և «հոգի» բառի միջև: Սա երկու մեծ խորհուրդ է պարունակում իր մեջ.
նախ՝ որ իսկապես հայերենն աստվածային լեզու է, և ներկայիս շատ ազգերի
հեռավոր նախնիներն իրար հետ հաղորդակցվել են հենց այդ լեզվով, և երկրորդ՝
որ պետք է հոգալ հիմնականում ոչ թե անցողիկ մարմնի, այլ հավերժական հոգու
մասին:
Այսօր ամբողջ աշխարհը զբաղված է անցողիկ մարմնի համար հոգ տանելով. դաջվածքներով զարդարում են իրենց մարմինը, նորաձևության ու մարմնական գեղեցկության մրցույթներ են անցկացնում, մարմնի հնարավոր ու անհնարին բոլոր մասերից զիզի-պիզի զարդեր են կախում, սպորտի զանազան ձևերով մկանի ուժ ու մարմնի ճարպկություն են ցուցադրում, փորձում են փոխել մարմնի սեռը, բջջիջների գենետիկական կոդը և այլն, և այլն, և այլն, իսկ հոգով՝ միայն անճոռնիանում են ու դեգրադացվում:
Այնինչ հայերե՛ն է ասված՝ հոգացեք հոգու՛ համար, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, կատարելագործե՛ք ձեր հոգին, որովհետև դրանք են իրական ու անանց նվաճումներն ու գանձերը:
Ինչ-որ ժամանակ մեր հոգին կամեցել է, որ մարմին առնենք այս ժամանակներում, և մեր հոգու այդ կամքն ի կատար է ածվել: Դուք չեք կարողանա նույնպիսի կամք դրսևորել նաև ապագա ձեր կյանքի համար, եթե այսօր ամենայն ջանասիրությամբ չհոգաք ձեր հոգու կատարելության համար:
Անհաշիվ են այն արարյալ հոգիները, որոնք այլևս ինքնակատարելագործման որևէ հույս չեն ներշնչում, և այլևս նրանց հնարավորություն չի տրվում, որպեսզի իրենց անպտուղ փորձերը շարունակելու համար մարմին առնեն որևէ կորած-մոլորած մոլորակի վրա:
Ահա սա՛ է իսկական ու հարատև մահը, որից պետք է երկյուղել և ամեն կերպ խուսափել:

Комментариев нет:
Отправить комментарий