Անգլիախոսներն
ու ամերիկացիները խաղաղությանը «փիս» են ասում, այսինքն թե՝ խաղաղությունն
իրենց համար շատ վատ բան է: Դրա համար էլ անընդհատ աշխարհի տարբեր
ծագերում չեղած տեղից կռիվներ են սարքում:
Ռուսներն իրենց «միր» բառի տակ և՛ աշխարհ են հասկանում, և՛ խաղաղություն: Այսինքն թե՝ մինչև ամբողջ աշխարհն իրենց ձեռքի տակ չառնեն, խաղաղությունը չեն պատկերացնում: Դրա համար էլ նրանց բոլոր ՎլադիՄԻՐները հերթով իրենց անունին համապատասխան գործով են զբաղվում:
Հայերի համար խաղաղությունը խաղի պես բան է, իրենք էլ՝ աղ: Հենց որ իրենց ուզած խաղերը տեղական պայմաններում չեն ստացվում, իսկույն ցանվում են աշխարհով մեկ: Շատ խաղաղասեր ազգ ենք. խաղն էլ ենք սիրում, աղն էլ:
Ցավոք, ես չգիտեմ, թե թուրքախոս ցեղերն ու արաբները խաղաղությանն ինչ են ասում: Բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ նրանք ո՛չ խաղաղությունն են պատկերացնում, թե ինչ բան է, ո՛չ էլ հատուկ բառ ունեն դրա համար:

Комментариев нет:
Отправить комментарий