ՀՀ և ԼՂՀ միավորման հանրաքվեն պահանջելուց և անցկացնելուց հետո մի քանի
ամիս անց մեզ կվիճակվի ևս մեկ հանրաքվե կազմակերպել՝ ազգային միապետական
սահմանադրություն ընդունելու հարցով: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը
կշարունակի իր ուսերին դեռ երկար ժամանակ հանդուրժել սերժ-սարգսյանական
«ժողովրդավարության» ազգակործան լուծը:
Նկարիչ Դավիթ Միրզոյանի կազմած «Միապետական Սահմանադրությունը» կարիք ունի լուրջ քննարկման և խմբագրման, որպեսզի նախքան հանրաքվեն ոչ մի խոցելի տեղ այլևս չունենա: Իսկ ներկայումս գործող սահմանադրությունը ոչ թե պետք է «բարեփոխել», ինչպես Սերժ Սարգսյանն է փորձում անել, այլ ուղղակի մերժել և դեն նետել՝ որպես օտարների կողմից պարտադրված, ապազգային և տիեզերակարգին հակասող փաստաթուղթ: Այդպես վարվելու ամենահիմնական և ակնառու պատճառն այն է, որ այդ դիվային փաստաթղթի առաջին և երկրորդ հոդվածները պոչով-պոզով սուտ են, իսկ նույն փաստաթղթի 114-րդ հոդվածն ուղղակի արգելում է հանրաքվեով կամ որևէ այլ կերպ փոփոխության ենթարկել այդ առաջին երկու հոդվածները, ինչպես և հենց իրեն՝ 114-րդ հոդվածը: Ուստի միակ ելքը՝ այդ փաստաթղթից ամբողջությամբ հրաժարվելը և այն դեն նետելն է:
Բոլոր նմանատիպ «գորդյան հանգույցները» քանդվում են այդ եղանակով:

Комментариев нет:
Отправить комментарий