воскресенье, 2 сентября 2012 г.

Նախազգուշական ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հարգելի քաղաքագետներ, քաղաքական և պետական գործիչներ, մտավորականներ և կուսակցականներ.

եթե դուք մոտակա օրերին խելք-խելքի տաք և կրկին որոշեք խայտառակ անել հայ ժողովրդին՝ ամբողջ 21 տարի ուշացնելուց հետո ի լուր աշխարհի հայտարարելով, որ ճանաչում եք Արցախի Հանրապետության անկախությունը, փոխանակ հայտարարելու երկու հայկական կիսանկախ ու կես-պետական կազմավորումների միավորման գործընթացի սկիզբը,

ապա ես՝ դեռևս անհայտ ու չճանաչված հայ բանաստեղծս, խոստանում եմ, որ անուն առ անուն ձեզ բոլորիդ ծաղրական ոտանավորներ կնվիրեմ՝ յուրաքանչյուր այդպիսի ոտանավորի համար բնաբան ընտրելով Պուշկինի ասած միևնույն հայտնի խոսքը,

այնուհետև, իմ սուղ աղքատավարձը ներդնելով, կհրապարակեմ իմ հերթական 10-րդ ժողովածուն, որը կպարունակի այդ ոտանավորները և, շրջելով փողոցից փողոց և գյուղից գյուղ, այդ ժողովածուի օրինակները ձրիաբար կբաժանեմ բոլոր նրանց, ովքեր իմ աչքին քիչ թե շատ կարդացած ու գրագետ կերևան՝ մինչև որ ամբողջ տպաքանակը սպառվի:

Որպեսզի չկասկածեք մտադրությանս լրջությանը, այստեղ և հիմա հրապարակում եմ այդ ոտանավորներից առաջինը, չնայած, անկեղծ ասած, հարգում եմ դրա հասցեատիրոջ մեկ-մեկ փայլատակող վճռականությունը, խիզախությունը և խելքը.

Թուրքե՛ր, փախե՜ք...
                 Բնաբան՝ Պուշկինի ասած հայտնի խոսքը

Սերժը եկա՜վ, թուրքե՛ր, փախե՜ք,
Պարտված երկրի դրոշ կախեք,
Թե չէ՝ ուժգին կփռշտա,
Որ բոլորիդ կյանքին վերջ տա:

Հարգանքով ու սիրով՝
ձեր Խաչիկ-Ապեր

Комментариев нет:

Отправить комментарий