воскресенье, 16 сентября 2012 г.

Տարօրինակ աղբահանություն՝ «Մեր աղբը՝ մեզ» կարգախոսով

Տարան


Տարօրինակ էա՜կ տարողունակ,
Աղբամա՜ն ես դարձել անփառունակ.
Լիքն ես վաղուց արդեն բերնեբերան,
Բայց նոր աղբ ես տենչում դեռ շարունակ:

Գզվռտացող շներ-կատուների
Ու «բոմժերի» թշվա՜ռ ապաստարան.
Արարողդ փորձեց, ուզեց ների,
Աղբատարներն, ավա՜ղ, եկան տարան...

Կդատարկվես, կգաս ու կկանգնես
Մի նոր կյանքի բանուկ ուղու վրա.
Աղաչու՜մ եմ, կրկին չհանդգնես
Նոր-նոր աղբեր դիզել վրա-վրա:

Комментариев нет:

Отправить комментарий