четверг, 6 сентября 2012 г.

Լևոն Մոսինյանի բարոյախրատական զրուցաշարը «Բարև» հեռուստածրագրով

Սիրելի Բարեկա՛մ,

Ես հասկանում եմ,  որ դու գիտես թե ինչ բան է այսբերգը, բայց համենայն դեպս
ուզում եմ քեզ հիշեցնել,  որ այսբերգը մի մեծ սառցաբեկոր է պոկված մայր
սառցազանգվածից: Այն ազատ լողում է օվկիանոսում կործանելով մարդկային
կյանքեր: Քանի՜ - քանի՜ նավեր են բախվել այսբերգին եվ ընկղմվել օվկիանոսի
հատակը:

Այսբերգի միայն տասը տոկոսն է նրա երեվացող մասը, եվ այդ երեվացող մասով
չես կարող կարծիք կազմել ամբողջ այսբերգի մասին մինչեվ չսուզվես ջրի
խորքերը:

Մարդուն էլ կարելի է համեմատել այսբերգի հետ: Նա էլ ունի երեվացող եվ
չերեվացող մասեր: Այսօր ես ուզում եմ քեզ ծանոթացնել մարդկային այսբերգի
այն չերեվացող մասի հետ, որն անուշադրության է մատնված շատ
մանկավարժների, բժիշկների, հոգեբանների, մարզիչների, արվեստագետների եվ
ամենակարեվորը՝ երկրի կառավարիչների կողմից:

Այդ մասը դու կգտնես իմ զրուցաշարում: Գիտելիքը, որ ես քեզ փոխանցում եմ իմ
սեփականը չէ, այլ հազարամյակներով մարդկային ուսումնասիրությունների
արդյունք: Եվ եթե դու ընդամենը մի քանի զրույց լսես իմ հաղորդաշարից, դու
կնմանվես այն մարդուն, որը հսկայական նկարից մի փոքրիկ նկար է պատռում
եվ փորձում այդ փոքրիկ կտորով մեկնաբանել ամբողջ պատկերը: Այդպես էլ
մեն՛ք, մի քանի գիտական օրենքներ իմանալով, չենք կարող հասկանալ
Աստվածային օրենքների ամբողջ համակարգը, որով պահպանվում է ո՛չ միայն
երկրագնդի վրա եղած կյանքը, այլ ամբողջ տիեզերքի գոյատեվումն ու
զարգացումը:

Մարդն ապրել է ու շարունակում է ապրել մարդակերտ սովորություններով,
ավանդույթներով, օրենքներով եվ ճահճի մեջ ընկածի նման դանդաղորեն
սուզվում է իր ստեղծած օրենքների եվ սովորությունների պատճառով՝ կրկնելով
իր՛ դարավոր սխալները, արհամարելով իր Աստվածային ծագումը եվ է՛լ ավելի
հեռանում Աստծուց եվ Աստվածայինից:

2011 թվականը ես հայտարարել էի հոգեվոր գիտելիքի տարի: 2012 թվականը
հայտարարում եմ դրական փոփոխությունների եվ վերակարգավորումների
տարի: Ովքեր ուզում են դառնալ իմ բարեկամը՝ թող ընտրեն համբերության եվ
համառության, հարգանքի ու սիրո, հույսի ու լույսի եվ անձնականը հանուն
ընդհանուրի զոհաբերման ուղին:

                                             Չ ու շ ա ն ա՛ ք...

Տիեզերքն իր Աստվածային օրենքներով անսահման ու չափավոր հետաքրքիր մի
ամբողջություն է
՝ անընդգրկելի ու չբացահայտված մի «այսբերգ»:  Իմ
ինտերնետային կայքի զրուցաշարը եվս մի փոքրիկ «այսբերգ» է: Հետեվե՛ք
փոփոխություններին եվ դարձե՛ք իմ հոգեվոր բարեկամը:
               
                                                    Շնորհակալ եմ,       Լեվոն Մոսինյան
                                                     Հունվարի 1-ը  2012 թիվ

 

Комментариев нет:

Отправить комментарий