понедельник, 10 сентября 2012 г.

Երբ կարթնանա Հայի անպարտ և հերոսական Ոգին

Որքա՜ն ոգու արիություն, խրոխտություն, աննկունություն և անափ համբերություն պետք է ունենան նրանք, ովքեր հանդգնում են հայ ժողովրդին միաբանության կոչ անել և փրկության որևէ դուռ առաջարկել՝ հաստատված անլույս ու անհույս և հիրավի անխորտակելի թվացող իրավիճակից դուրս գալու համար...
Այդպիսիններն անմիջապես կբախվեն քամահրանքի, ծաղրանքի, սնապարծության, կասկածամտության, անհավատության, դատափետման և նույնիսկ ստոր դավաճանության ու հալածանքի դրսևորումների, որոնք ոչ թե Հայի անեղծ ու արդար Ոգու, այլ ընդամենը քնած մարդկանց մղձավանջային երազների ու պատրանքների արտահայտություններ են: Եվ եթե միաբանության կոչ անողներն ու փրկության դուռ առաջարկողները չապավինեն Բարձրյալի օժանդակությանը, հովանավորությանը և Երկնքից ճառագող Լույսին, ապա վաղ թե ուշ կվհատվեն և կլրացնեն բազմահազար քնածների շարքերը:

Հայի հերոսական ու խրոխտ Ոգին իր աչքերը մի պահ բացեց 1988 թ-ի փետրվարի 19-ին և մի քանի ամիս անց կրկին քնով անցավ, քանի որ դեռ լրիվ չէր կշտացել հազարամյակներ տևած քնից: Սակայն այսօր արդեն կարելի է մարգարեանալ և ասել, թե երբ, անհամեմատ ավելի տևական ժամանակով, կարթնանա Հայի մաքրագործ ու սուրբ Ոգին, որպեսզի հայ ժողովուրդը կրկին սկսի ձգտել իր նվիրական երազանքների իրականացմանը: Թեև կոնկրետ օր նշելը չափազանց դժվար է՝ մարդկանց և, հատկապես, քնած մարդկանց ազատ կամքի անկանխատեսելի վայրիվերումների պատճառով, սակայն կարելի է հստակ ասել, որ դա տեղի կունենա այն օրը, երբ հայ ժողովրդի մի ստվար զանգված Զվարթնոց օդանավակայանում կդիմավորի երկարամյա անհիմն ու անարդարացի վտարանդիությունից Հայրենիք վերադարձող Ալեքսանդր Վարպետյանին: Կդիմավորի նույնպիսի հանդիսավորությամբ, հաղթանակի զգացումով ու բերկրանքով, ինչպես ժամանակին Արաքսի ափին հայ ժողովուրդը դիմավորել է օտարությունից վերադարձող և իր հետ Այբուբեն ու աստվածային իմաստություն բերող Մեսրոպ Մաշտոցին:

ԱՄԵՆ

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить