четверг, 27 сентября 2012 г.

Երազ



«Կարկաչահոս աղբյուրն այնտեղ...»
Սմբատ Շահազիզ - «Երազ»

Մայրս կրկին եկավ այցի
Մի ակնթարթ ու հպանցիկ
Եվ լուռ ժպտաց մեն մի հարցի՝
Կյանքն ինձ որքա՞ն պիտի փորձի:

Առաջ ու հետ, ծնունդ ու մահ...
Լուսե ղողա՜նջ տուր, իմանամ՝
Ծնում, ապա ու՞ր ես կանչում,
Մա՜յր սիրառատ, լու՜յս կարկաչուն:

Комментариев нет:

Отправить комментарий