четверг, 13 сентября 2012 г.

ԱԺ պատգամավորը կանխազգում է վտանգը...

Մեր իշխանավորներն ու ԱԺ պատգամավորները կարծես թե սկսել են բնազդով զգալ, թե ո՛ր կողմից է իրենց սպառնում ամենամեծ վտանգը: Այսպես՝ երեկ ԱԺ պատգամավորներից մեկը (բնականաբար՝ անունը չգիտեմ) թունոտ տոնով հարց էր ուղղում Սեյրան Օհանյանին, թե ինչու զինկոմիսարիատները վճռական քայլեր չեն ձեռնարկում "սուտ գիտնականներին" բանակ զորակոչելու համար: Ենթադրում եմ, որ սույն պատգամավորը թաքուն հույսեր է փայփայում, որ շուտով պատերազմ կվերսկսվի թուրք-ազերիների հետ, և այդ "սուտ գիտնականները" մարտի դաշտում կկոտորվեն: Այդ դեպքում իրեն պահանջներ ներկայացնողների թիվը կտրուկ կնվազի և ինքն ու իր նմանները հանգիստ կշարունակեն օրենքներ փոխփխելու ու վերաշարադրելու իրենց "սուրբ" գործը, որպեսզի առավել մեծ չափով բավարարեն սեփական փորի պահանջները: 

Մարքսի այն հայտնի խոսքը, թե պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու, բացի իր շղթաներից, և կդառնա իմպերիալիզմի գերեզմանափորը՝ այսօր Հայաստանում կարելի է վերաշարադրել այսպես. «Գիտնականներն ու մտավորականները ոչինչ չունեն կորցնելու բացի իրենց ճնշված ու զուրկ վիճակից, և նրանք կդառնան Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանության գերեզմանափորը»:

Комментариев нет:

Отправить комментарий